00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատության կղզում ազատություն են ուզում, կամ «իսկական ժողովուրդը ինձ պաշտողներն են»

© REUTERS / STRINGERАкция протеста против правительства на Кубе
Акция протеста против правительства на Кубе - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ փլուզվեց ամենամեծ կոմունիստական տերությունը՝ Խորհրդային Միությունը, դասական կոմունիստական կարգերն էլ ողջ աշխարհում տրոհվեցին հիմնականում երեք մասի։
Ազատության կղզում ցուցարարները «ազատություն» էին վանկարկում

Մի տարբերակը Չինաստանն է, որն աննախադեպ զարգացում ապրեց, որովհետև որդեգրեց բավական անսպասելի մի սկզբունք՝ իսկ ինչո՞ւ շարունակենք անողոք պայքարը կապիտալիստների դեմ, ավելի լավ է պարզապես ներմուծենք կապիտալիստական որոշ տարրեր և առաջ անցնենք այդ նույն կապիտալիստներից։ Եվ հիմա, եթե ոչ միջին աշխատավարձով, բայց գոնե միլիոնատերերի թվով Չինաստանը գերազանցում է բազմաթիվ զարգացած պետությունների։

Երկրորդ տարբերակը Հյուսիսային Կորեան է, որի իշխանություններն ընտրեցին բոլոր ազատությունները դաժանաբար ճնշելու և ամեն ինչ արգելելու ճանապարհը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն ազգի կեսը, որն ապրում է հարավում, լիուբոլ ըմբոշխնում է հիմնական քաղաքացիական ազատությունները և աշխարհը ողողել է կորեական արտադրության ավտոմեքենաներով ու տեխնիկայով։ Այնինչ Հյուսիսային Կորեայի բնակիչները հազիվ են պահպանում իրենց գոյությունը և նույնիսկ «Կոկա-կոլա» խմելու հնարավորությունից են զրկված, որովհետև այդ պետությունը աշխարհի այն երկու երկրներից է, որտեղ «Կոլան» իսպառ արգելված է։

Медицинская помощь из китайского Сианя городу-побратиму Гюмри (16 мая 2020). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

Գիտեք, իհարկե, որ աշխարհի մյուս կոլայազուրկ պետությունը Կուբան է։ Այս երկրում էլ ծաղկում է կոմունիզմի երրորդ տարբերակը, որովհետև մի կողմից այդ պետությունը կիսաազատական Չինաստանի հետ չես համեմատի, մյուս կողմից էլ այնքան փակ ու մեկուսացած երկիր չէ, որքան Հյուսիսային Կորեան։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ Հյուսիսային Կորեայում հակակառավարական ցույցեր կազմակերպվեն։ Իհարկե, Կուբայում էլ դա արտառոց երևույթ է և, այնուամենայնիվ, այս կիրակի մարդիկ դուրս էին եկել միանգամից 20 քաղաքների փողոցներ՝ բողոքելով կոմունիստական իշխանությունների և նրանց վարած քաղաքականության տխուր հետևանքների դեմ։

Հետևանքներն իրոք տխուր են։ Հաստատ հիշում եք մեր, այսպես կոչված՝ հովհարային անջատումները։ Կուբայում դրանք ավելի ու ավելի հաճախ են դառնում՝ առնվազն մի քանի ժամով։ Հիշեք նաև մեր հացի հերթերը. Կուբայում էլ սննդամթերքի պակաս է զգացվում, և ուտելիքի համար հսկայական հերթեր են գոյանում։ Արտահանվող հիմնական արտադրանքը շաքարն էր, այն էլ այս տարի բերքը քիչ է։ Պլյուս՝ կորոնավիրուսը։ Հրաժարվել են ռուսաստանյան և չինական պատվաստանյութերից, իրենց սեփականն են ստեղծել, բայց չի բավականացնում։ Զբոսաշրջիկներն էլ չեն գալիս։

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

Հակակառավարական ցույցեր Կուբայում եղել են մեկ էլ միայն մոտ 30 տարի առաջ, երբ «Սովետի» փլուզվելուց հետո կուբացիները զրկվեցին մինչ այդ անխափան ստացվող տնտեսական օգնության 85 տոկոսից և դուրս եկան Հավանայի փողոցները։ Այն ժամանակ ամեն ինչ շատ արագ ավարտվեց։ Ասում են՝ անձամբ եկավ Ֆիդել Կաստրոն՝ թիկնապահների շքախմբով, և մարդիկ անմիջապես ցրվեցին։ Որոշ մեկնաբաններ կեսկատակ փաստում են՝ այդ մորուքավոր հեղափոխականը մարդկանց վրա ազդում էր մոտավորապես այնպես, ինչպես վիշապ օձը կապիկների վրա. հո պատահակա՞ն չի, որ ժամանակին Ամերիկայի հատուկ ծառայություններն այնպիսի միջոց էին մշակել, որից Կուբայի բազմամյա առաջնորդի հանրահայտ մորուքի մազերը պիտի թափվեին։ 

Բայց այն ժամանակ բողոքը միայն մայրաքաղաքում էր, մարզերում այդ մասին չէին էլ լսել։ Այժմ ուրիշ է՝ կա ինտերնետ, որից ակտիվորեն օգտվում են հատկապես երիտասարդները։ Նրանցից մեկը ԲիԲիՍի-ին պատմել է. «Համացանցով տեսանք, թե ինչպես են մարդիկ բողոքում, մենք էլ դուրս եկանք փողոց»։ Բայց ամենագլխավորը. նոր նախագահ Միգել Դիաս-Կանելը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ փոխարինել է Ռաուլ Կաստրոյին, իհարկե, Ֆիդելի խարիզման ու հեղինակությունը չունի, դրա համար էլ կիրակի օրը դիմել է իր կողմնակիցներին՝ հեռուստատեսային իր ելույթում կոչ անելով, այսպես ասած, իսկական հեղափոխականներին դուրս գալ փողոց և հակահարված հասցնել նրանց, ովքեր փորձում են խարխլել կոմունիստական կարգերի հիմքերը։

Визит лидера КНДР Ким Чен Ына во Владивосток - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Հյուսիսային Կորեայում արգելել են ճղած ջինս հագնել, ներկել մազերը և պիրսինգ անել

Ցուցարարները, տարբեր լրատվամիջոցների վկայությամբ, այնքան էլ շատ չէին և ոստիկանների հետ մի թեթև «առճակատվելուց» հետո ցրվեցին, բայց վերլուծաբանները փաստում են՝ մարդկանց քանակը չի կարևորը, այլ այն, որ նրանք, այնուամենայնիվ, համարձակություն ունեցան ընդվզելու, ցույց տալու իշխանություններին, որ երկրում դժգոհություն է հասունանում։

Իհարկե, ղեկավարությունն էլ միշտ կարող է ասել՝ այս դժգոհողները չեն ժողովուրդը, իսկական ժողովուրդը նրանք են, ովքեր մեր առաջին իսկ կոչով անմիջապես դուրս եկան փողոցները և աներկբա ցուցադրեցին իրենց հավատարմությունն ու անհուն սերը մեր նկատմամբ. նրանք, ովքեր միշտ մեր օգտին են քվեարկել և առաջիկայում էլ նույնն են անելու։ Համաձայնե′ք, փորձված և աշխատող տարբերակ է՝ իմ դեմ ցույց անողները լավագույն դեպքում մոլորյալներ են, վատագույն դեպքում՝ գործակալներ ու թշնամիներ, այնինչ իսկական ժողովուրդը ինձ պաշտողներն են։

Լրահոս
0