ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքից։
«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» Ուկրաինայի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել ներքին գործերի նախարարի պաշտոնից»,–ասել է Ավակովը:
Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գերագույն ռադան հուլիսի 15-ին կքննարկի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը։
Հիշեցնենք, որ Ավակովն այդ պաշտոնում նշանակվել էր դեռ 2014-ին, իսկ 2019-ին վերանշանակվել էր։
Ուկրաինան Արցախում չի օգնի Ադրբեջանին․ Ավակովը սաստել է Ռադայի պատգամավորին