ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում` Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, մոտ 80 մետր գլորվելով, հայտնվել է ձորակում, վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։.
Ըստ կայքի` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնը դեպքի մասին ահազանգ է ստացել այսօր` ժամը 16:20-ի սահմանում։
Մասիս-Էջմիածին հատվածում գնացքն ավտոմեքենայի է բախվել, բեռնատարի վարորդը փախել է
Փրկարարները դին մեծ դժվարությամբ դուրս են բերել բեռնախցիկի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Իվան Դ.-ն էր:
Վարդավառի օրը երկու դեռահասների միջև ծեծ ու դանակահարություն է եղել