00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ընդերքը պետությանն է. կառավարությունը բարձրացնում է հանքատերերի տուրքերը

© Sputnik / Aram NersesyanРудник Зангезурского медно-молибденового комбината
Рудник Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Բաժանորդագրվել
Առաջարկվող նոր տուրքը կառավարությունը համարել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:  Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության սեփականությունն է, ու դրա բարիքներից պետք է օգտվեն ոչ միայն հանքատերերը, այլև ՀՀ բոլոր շարքային քաղաքացիները։

Бланк налоговой декларации по налогу на добавленную стоимость - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

Կառավարության այսօրվա արտահերթ, դռնփակ նիստում ընդունված որոշումն իշխանությունը այս նպատակով է մեկնաբանում։  Բանն այն է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում գործադիրն առաջարկում է նոր` լրացուցիչ տուրք սահմանել Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերի ու դրանց հարակից ապրանքների նկատմամբ։ Արդյունքում բյուջեի եկամուտները կավելանան, ու այդ գումարը տարբեր ծրագրերով կհասնի նաև Հայաստանի այլ քաղաքացիներին։

«Այս ապրանքների միջազգային գները կտրուկ աճել են, բայց ռոյալթիների գանձման այսօրվա համակարգը չի ապահովում այդ շահույթների արդար բաշխումը ՀՀ քաղաքացիների ու հանքաարդյունաբերողների միջև»,– այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այլ կերպ ասած` պղնձի ու մոլիբդենի միջազգային գների բարձրացման արդյունքում դրանց հանքարդյունաբերողները գերշահույթներ են ստանում, որից Հայաստանն ու հայաստանցին որևէ կերպ չեն շահում։ Առաջարկվող նոր տուրքը, օրենքի հեղինակների համոզմամբ, թույլ կտա ոչ միայն այս, այլև Հայաստանի առջև ծառացած շատ այլ ֆինանսական խնդիրներ լուծել։

Արագածոտնում ապօրինի շահագործել են տուֆի հանքավայրը. ՊԵԿ-ի բացահայտումը

Արտահանման լրացուցիչ տուրքը կսահմանվի միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի այդ պահին առկա գների 15 տոկոսի չափով և կլինի փոփոխական։

«Այսինքն` եթե պղնձի 1 տոննան այսօր London metal exchange–ում արժե 9300 դոլար, մենք այդ  թվից վերցրել ենք այդ թվի 15 տոկոսը և դա կիրառել ենք պղնձի խտանյութի վրա։ Մեր հաշվարկներով՝ սրա արդյունքում մինչև տարեվերջ բյուջեն կստանա լրացուցիչ 30 մլրդ դրամի եկամուտ»,– ասել է Քերոբյանը։

Կառավարության ընդունած նախագիծն օրենքի ուժ ստանալու համար դեռ պետք է արժանանա նաև խորհրդարանի հավանությանը։ Մինչ այդ, սակայն, նախագիծն արդեն քննադատության առիթ է դարձել։

«Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով 2014-16թթ–ին եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ադմինիստրատիվ տնօրենը, ապա՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց, որ օրենքի ընդունումը կարող է ոլորտի ընկերությունների կործանման պատճառ դառնալ։

«Իրենք կա՛մ չեն հաշվարկել, կա՛մ միտումնավոր են գնում այս քայլին, քանի որ այդ տուրքն ավելացնելով՝ կառավարությունն «ուտում է» հանքարդյունաբերողների հիմնական շահույթը։ Կարճ ասած` հանքարդյունաբերական ոլորտի հիմնարկները փակվելու են։ Ես դեռ միայն խոշորների մասին եմ ասում, էն փոքրերը քարտային տնակի նման են քանդվելու»,– ասաց Հակոբյանը։

Железные ворота на дороге Сотк-Карвачар (24 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները

Քանի որ հայաստանյան տնտեսության միակ ամուր հիմքն այս պահին հանքարդյունաբերությունն է, Վահե Հակոբյանը կառավարության նախաձեռնության մեջ հենց այդ ոլորտը փլուզելու և որպես դրա հետևանք` նաև ՀՀ ամբողջ տնտեսությունը ոչնչացնելու միտում է տեսնում։

«Այլ բացատրություն ես չունեմ։ Մեկ էլ համոզված եմ, որ այստեղ կան նաև խորքային գործընթացներ, որոնց մասին դեռ չեմ ուզում ասեմ»,– ասաց նա։

Մեր հարցին, թե արդյո՞ք այդ գործընթացները կապ ունեն Սյունիքի ու Սյունիքում գործող հանքարդյունաբերական հիմնարկների հետ, Հակոբյանը պատասխանեց. «Այո՛, կապված են, բայց այնտեղ շատ ավելի խորքային է, քան Սյունիքը, հավատացեք։ Եթե ինչ–որ բանի համաձայնենք՝ չի լինելու, չհամաձայնենք՝ լինելու է, հա՞, էդ են ուզում ասեն»։

Ինչ վերաբերում է միջազգային գների բարձրացման մասին կառավարության հիմնավորումներին, Վահե Հակոբյանը հակադարձում է, որ հանքարդյունաբերողներն այսօր էլ մետաղական օգտակար հանածոների դիմաց պետական բյուջե են վճարում, այսպես կոչված, «ռոյալթիներ», որոնք հաշվարկվում են ըստ շահութաբերության մակարդակի։

Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ

«Էդ, որ իրենք ասում են` բոլորը հավասարաչափ պիտի օգտվեն, արդեն օգտվում են։ Եվ ռոյալթիին ասում են «պետության մաս», «պետության փայ»։ Դրանով հարկվում է միայն հանքարդյունաբերությունը»,–  արձանագրում է Հակոբյանը։

Ի դեպ, այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով օրենքի քաղաքական ենթատեքստ ունենալու մասին հարցին, որպես հիմնավորում հիշատակվել է ՌԴ–ում ընդունված նույնաբովանդակ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու արդեն այս տարվա օգոստոսի 1-ից։ Սև ու գունավոր մետաղների (պղինձ, նիկել, ալյումին) արտահանման դիմաց սահմանված նոր տուրքերն այնտեղ, սակայն, ժամանակավոր են, նախնական` մինչև դեկտեմբերի 31-ը։

Հենց այս հանգամանքը մատնանշելով` Վահե Հակոբյանը կարծում է, որ Ռուսաստանում ընդունված օրենքը չի կարող նույնացվել Հայաստանի կառավարության առաջարկած օրինագծի հետ։

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով

«Եթե արտահանվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող այլ երկրներ, այո՛, հարկվում է 15 տոկոսով։ Բայց Ռուսաստանն ունի ձուլարաններ երկրի ներսում ու հետևաբար ունի այլընտրանք` չեմ արտահանում, տալիս եմ ձուլարանին։ Բայց մենք չունենք ձուլարան ու չենք էլ կարող ունենալ»,– ասաց Հակոբյանը։

Նշենք, որ հավանության արժանացնելով էկոնոմիկայի նախարարության առաջարկած օրենքի փոփոխության նախագիծը՝ կառավարությունն այդ  օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:

Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:

Լրահոս
0