ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Հուլիսի 9-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, որը հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը գողացել են»,–գրում է կայքը։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ խոսքը հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանի մասին է, որը նաև Երևանի կամերային թատրոնի դերասաններից է։
Հայաստանում անհանգստացած են ավտոպետհամարանիշների գողության ահագնացող թվերից