https://arm.sputniknews.ru/20210709/xndirner-lutsel-azgayin-neruji-hamaxmbman-mijocov-pashinyann-yndunel-e-ara-toranyanin-28237797.html
Խնդիրները լուծել ազգային ներուժի համախմբման միջոցով. Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին
Խնդիրները լուծել ազգային ներուժի համախմբման միջոցով. Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին
Sputnik Արմենիա
Արա Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը: 09.07.2021, Sputnik Արմենիա
2021-07-09T21:00+0400
2021-07-09T21:00+0400
2021-07-09T21:05+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28237832_0:43:1670:988_1920x0_80_0_0_4dcee98c6a965fcb3c923ee704b6e1c9.jpg
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28237832_0:0:1670:1049_1920x0_80_0_0_f1289b5206cc61caeb44e79e012344bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , քաղաքականություն, նիկոլ փաշինյան, ֆրանսիա
հայաստան, հասարակություն , քաղաքականություն, նիկոլ փաշինյան, ֆրանսիա
Խնդիրները լուծել ազգային ներուժի համախմբման միջոցով. Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին
21:00 09.07.2021 (Թարմացված է: 21:05 09.07.2021) Արա Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները: Նրա խոսքով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով:
«Պետք է համախմբենք մեր համազգային կարողությունները՝ մարտահրավերներին դիմագրավելու և համազգային օրակարգի առաջ մղման նպատակով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Արա Թորանյանը կարևորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետևողական ու շարունակական համագործակցությունը:
«Բարձր գնահատանքի է արժանի Ձեր բռնած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Մենք եղել և շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր հայրենիքի պետականության պաշտպանության և զարգացման գործին»,- ասել է Արա Թորանյանը:
Ֆրանսահայ հյուրն անդրադարձել է Ֆրանսիայում Հայաստանի շահերի պաշտպանությանն ուղղված հայ համայնքի գործողություններին և այդ երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքին: