00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական կինոյի հրաշագործն իր հետ տարավ գլխավորը. ՌԴ-ն հրաժեշտ տվեց Վլադիմիր Մենշովին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցРежиссер Владимир Меньшов
Режиссер Владимир Меньшов  - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվել
Լուռ ու երախտապարտ խոնարհվում ենք ձեր առաջ, Վլադիմիր Մենշով, սգում ձեր հեռանալը, բայց ձեր ֆիլմերից սովորել ենք ինքներս մեզ վրա հույս դնել և պաշտպանել արդարությունը, ուրեմն կսրբենք արցունքները և կշարունակենք հավատալ սիրուն։

Ելենա Կարաևա. ՌԻԱ Նովոստի

Կինոռեժիսուրայում նրա դեբյուտը դարձավ «Մրցախաղը» («Розыгрыш») ֆիլմը, որում հերոսները՝ տասներորդ դասարանցիներ Իգոր Գրուշկոն ու Օլեգ Կոմարովսկին, մրցակցելով պարզում էին, թե ինչումն է մարդու զորությունը։

Իսկ զորությունը, պարզվում է, ճշմարտության և արդարության կողմից է։ Ազնվությունը բարեկեցությունից կարևոր համարող Գրուշկոն ոտքի էր կանգնում՝ պաշտպանելու այն, ինչ թանկ էր իր՝ 16-ամյա պատանու համար։

Մենշովը, ասում են, երկար է փնտրել գլխավոր հերոսի դերակատարին` շարունակ թերթելով ու տեղափոխելով ֆոտոփորձերի լուսանկարների կույտը։

Արդյունքում ընտրությունը կանգ է առել կապուտաչյա, գավառից եկած դեռահասի վրա։

Режиссер, актер Владимир Меньшов выступает с мастер-классом в Ереванском институте театра и кино (4 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Մահացել է հայտնի դերասան ու ռեժիսոր Վլադիմիր Մենշովը

Արդյո՞ք Մենշովը նրա մեջ ինքն իրեն է տեսել՝ նույնքան շփոթված, բայց և համառ պատանուն, որը դերասանական ֆակուլտետը «գրոհել» է գրեթե չորս անգամ, մինչև ընդունել են։

Երբ թվում էր, թե շանս էլ չկա, նա ևս մի փորձ է անում, և այն նրան հաղթանակ է բերում։

Այն պահին, երբ Վլադիմիր Մենշովը սկսում էր աշխատել «Մրցախաղի» վրա, նա հինգ դեր ուներ կատարելու․հանդարտ, փոքր-ինչ կոպիտ, ոչ միշտ իր օգտին տրամադրող տղամարդու դերը կատարելապես տեղավորվում էր «մերոնցական տղայի»՝ այն ժամանակ խիստ պահանջված ամպլուայում։ Բայց Մենշովն ավելին էր ուզում։

Ինչպես և ցանկացած վառ տաղանդ՝ նա ուզում էր պատմել իր մասին։

Ավելի ճիշտ՝ ոչ թե ինքն իր, այլ այն ամենի մասին, ինչն ինքը՝ Մենշովը, կարևոր էր համարում։

Իսկ գլխավորը Մենշովի համար բարին էր։ Եվ այն կա՛մ բռունցքներով էր, երբ Գրուշկոն պաշտպանում էր ճշմարտությունն ու ազնվությունը, կա՛մ ճակատագրի փոփոխություն բերող, ինչպես Կատյա Տիխոմիրովայի կյանքում՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում։

Եվ ոչ այն պատճառով, որ Կատյան «Մոխրոտ» էր, այլ այն պատճառով, որ կյանքը, ըստ Մենշովի, չի կարող արդար չլինել։

Նա հազիվ քառասունն անց էր, երբ թղթերի, այս անգամ՝ սցենարների կույտից ձեռքն ընկավ «Երկու անգամ սուտ ասածը» անվանումով թղթապանակը՝ իր տարեկից Վալենտին Չյորնիխի սցենարով և, ինչպես և Խառատյանի լուսանկարի դեպքում, սկզբում ուզում էր մի կողմ դնել։

Չափազանց մելոդրամատիկ է, չափազանց արցունքաքամիչ, չափազանց քրեստոմատիական և մաշված։

Բայց ինչ-որ պահի, արդեն ոչ առաջին ընթերցման ժամանակ, երկխոսություններն իմաստ ստացան, հերոսների բնավորությունները՝ ծավալ։

Ֆաբուլայի կետագիծը վերածվեց կյանքի պատմության։

Եվ ոչ այնքան Կատյա Տիխոմիրովայի կյանքի, որքան հենց իր՝ Վլադիմիր Մենշովի։

Ինչպես մադամ Բովարիի մասին խոսելիս նկատել է Ֆլոբերը՝ «Էմման՝ ես եմ», այդպես էլ, և թերևս ավելի մեծ հիմքով, Վլադիմիր Մենշովը կարող էր ասել․«Կատյան՝ ես եմ»։ Ինչպես և իր հերոսուհին, նա գնում էր դեպի ստեղծագործական և կենսական հաջողությունը՝ պատառոտելով մաշկն ու հոգին։

Նա հրաժեշտ էր տվել պատրանքներին, ինչպես և Կատյա Տիխոմիրովան` փոխարենը կյանքն ընդունելու իմաստություն ձեռք բերելով։ Կյանքը, ինչպես որ կա։

Մահացել է «Միմինո» ու «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարիստը

Կերպարի ուրվագիծը հենց այն պատճառով է այդքան հստակ, քանի որ Մենշովն ինքն իր մասին է պատմել։ Հենց այդ պատճառով էլ այդքան ցնցող է «արցունքներին չհավատացող Մոսկվայի» անկեղծությունը՝ այն գալիս է Վլադիմիր Մենշովի սրտի ամենաթաքուն անկյուններից։

Եվ եթե փոխենք «Եվգենի Օնեգինի» մասին Բելինսկու ձևակերպումը, ապա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմն այսօր ընկալվում է որպես խորհրդային կյանքի հանրագիտարան։

Այնտեղ ամեն ինչ կա․ կրթության ու գիտելիքի հանդեպ մեր ձգտումը, հավատարմության բաղձանքը, արդարության մեր հավերժական որոնումներն ու դրան հասնելու ցանկությունը, ընտանեկան օջախի հարմարավետության մեր փափագն ու ամեն ինչ նորից ու նորից, առանց հետ նայելու սկսելու ունակությունը։

Режиссер, актер Владимир Меньшов выступает с мастер-классом в Ереванском институте театра и кино (4 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2018
Ջիգարխանյանը հսկա է, Խառատյանը հայ չէ, Մոսկվան հավատում է արցունքներին. Վլադիմիր Մենշով

Թովիչ ջերմությունն ու քնքշանքը նույնպես մերն են, ընկերոջ կամ ընկերուհու ուսը, որին մենք հենվել ենք, բնավորության էությունից բխող աջակցությունը և, որ ամենակարևորն է, թե՛ երջանկությամբ, թե՛ դժբախտությամբ կիսվելու մեր ունակությունը։

Այս ամբողջ մշակութային կոդը Մենշովն այնքան համոզիչ և այնքան սրտագին է դրել, կարել, զոդել ֆիլմում, որ անգամ ամերիկյան կինոակադեմիայի գոռոզ անդամներն են զինաթափ եղել արդարամիտ ճշմարտությունների այս հոսանքի առաջ, որը մարմնավորված է փայլուն, այսօր գրեթե սրբապիղծ թվացող պարզությամբ։

Եվ «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոժապավենին «Օսկար» շնորհեցին որպես «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։

Ֆիլմի ստեղծումից տասը տարի անց եկավ այլ արժեքների, այլ բառերի ժամանակը։  Ջերմությունն անհետացավ, ծառերը կտրեցին, սիրո տեղը զբաղեցին հաշվենկատությունն ու նյութականությունը։

Այն աշխարհը, որում ազնվությունը սխրանք էր համարվում, փլուզվեց։ Եվ միայն տասը տարի անց, խիստ վախվորած, գրեթե շշուկով, ի հայտ եկան նոր սպասումների ծիլերը։

Ինչ էլ եղած լիներ սկզբում՝ թախիծներն ամոքված էին, հույսերը վերադարձած։

Ինչպես և Մենշովը կանխագուշակել էր․«Կյանքը դեռ նոր է սկսվում»,-նետում է 40-ամյա հաղթանակած Կատյան իր ամեն ինչ տանուլ տված նախկին սիրելիին։

Հենց սրա համար էլ, Վլադիմիր Վալենտինովիչ, լուռ ու երախտապարտ խոնարհվում ենք ձեր առաջ, սգում ձեր հեռանալը, բայց ձեր ֆիլմերից սովորել ենք ինքներս մեզ վրա հույս դնել և պաշտպանել արդարությունը, ուրեմն կսրբենք արցունքները և կշարունակենք հավատալ։

Հավատալ սիրուն։

Մնացած ամեն ինչ կդասավորվի։

Լրահոս
0