Կաննի կինոփառատոնի երկրորդ օրը մեկնարկեց Ֆրանսուա Օզոնի «Ամեն ինչ լավ անցավ» դրամայի պրեմիերայով: Օզոնի և անկրկնելի Սոֆի Մարսոյի տանդեմով կարող եք հիանալ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Աստղերը շատ էին, բայց բոլորին փակեց անծանոթուհու մերկ կուրծքը. Կաննի փառատոնի առաջին օրը
Կինոնկարը նկարահանվել է ֆրանսիացի գրող Էմմանուել Բերնհայմի համանուն գրքի հիման վրա, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Սոֆի Մարսոն, Շարլոտ Ռեմպլինգը, Հաննա Շիգուլան և Անդրե Դյուսոլեն: Կինոնկարը պատմում է էվթանազիայի խնդրի մասին. գլխավոր հերոսուհու հայրն ուղեղի կաթված է ստանում և դստերը խնդրում է օգնել, որ ինքնասպան լինի։
Պրեմիերայից առաջ կարմիր գորգ դուրս եկան Իզաբել Յուպերը, Դայան Կրյուգերը, Էնդի ՄակԴաուելը, Եվա Հերցիգովան, Քենդիս Սվեյնպոլը, Լեոնի Հաննեն և այլք:
Կաննը բազմաթիվ կինոբացահայտումներ է խոստանում՝ ի հեճուկս համավարակի անհարմարությունների