00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քահանան օրհնության կարգ կատարեց, և պարեկները ծառայության անցան Երևանում. տեսանյութ

Բաժանորդագրվել
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգը փոխանցելու է մոտակա պարեկներին, որոնք մի քանի րոպեի ընթացքում կհասնեն դեպքի վայր։

Հուլիսի 7-ից Երևանում ծառայության են անցել պարեկները։ Այդ կապակցությամբ հուլիսի 6-ին պարեկային ծառայության Երևանի գունդ է այցելել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Патрульные полицейские в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Դիմավորեք. Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Ոստիկանության պետը նախ ծաղիկներ է խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։

Դիմելով պարեկներին՝ նա նշել է, որ ամենամեծ պատիվը օրենքին ու ժողովրդին ծառայելն է, և հորդորել է արժանի լինել իրենց ընտրությանը, ոստիկանության լավագույն ավանդույթներին և այն ծառայակիցների անմար հիշատակին, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար զոհվեցին։

Ելույթից հետո Տեր Վրթանես քահանա Բաղումյանը օրհնության կարգ է կատարել։

ՀՀ նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ևս 2 հոգու

Ոստիկանության պետը, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու բարձրաստիճան սպաները ծանոթացել են պարեկների հանդերձանքին, սպառազինությանը, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել են օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։

Նույն օրը ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության կոլեգիայի անդամներն այցելել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքին և նորամուծություններին։ Ահազանգը ստանալուն պես այն փոխանցվում է մոտակա պարեկներին, որոնք էլ մի քանի րոպեի ընթացքում կհասնեն դեպքի վայր։ Տեղադրվել են արագ արձագանքման նոր համակարգեր։

Երևանի և մարզերի մի շարք ճանապարհներին արագաչափեր են տեղադրվել

Լրահոս
0