ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, հետագա զարգացման համար սա կարևորագույն պայմանն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ընդունելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Ուզում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի և հայ ժողովրդի համար», - ասել է Պուտինը։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի, որ առաջ եկած բարդ, սուր և զգայուն հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում:
«Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է։ Դուք այն ունեք։ Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքներ», - հավելել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին