ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երեկ՝ ժամը 10։50-ի սահմաններում, Վանաձորի շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանյան խճուղում գործող թիվ 18 դպրոց, որի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հրազդանի կիրճում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Ս. Հարությունյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։