00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

© Photo : Минобороны РоссииВыездные бригады военных врачей-миротворцев оказывают помощь жителям в населенных пунктах НКР (5 января 2021). Карабах
Выездные бригады военных врачей-миротворцев оказывают помощь жителям в населенных пунктах НКР (5 января 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվել
Ռազմական բժիշկները դաշտային բժշկական կետ` շարժական մոդուլ են տեղակայել Հաթերքի բնակիչներին ընդունելու ու որակյալ օգնություն ցուցաբերելու համար:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:

Նշվում է, որ ռազմական բժիշկները գյուղի հիվանդանոցի մոտ շարժական մոդուլ՝ դաշտային բժշկական կետ են տեղակայել տեղի բնակիչներին ընդունելու ու որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Բնակիչները սպասում էին ռուս ռազմական բժիշկների գալուն:

Российские миротворцы в Мартунинском районе - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Ռուս ականանետորդները մի շարք առաջադրանքներ են մշակել Արցախում

«Մենք մոտ 1600 բնակչություն ունենք՝ երեխաների ու ծերերի հետ։ Չորս բժիշկ կա՝ երկու թերապևտ, երկու մանկաբույժ: Կարծես թե գլուխ հանում ենք, բայց նեղ մասնագետների պահանջ կա, հատկապես ակնաբույժի ու քիթ–կոկորդի մասնագետի պակաս կա», - ասել է Հաթերքի գյուղական տեղամասի հիվանդանոցի վարիչ Ալեք Մակյանը։

Բուժզննման ընթացքում հատուկ նշանակության ջոկատի բժիշկները խորհրդատվական և որակյալ բուժօգնություն են ցուցաբերել գյուղի մոտ 200 հիվանդի: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարողացել են կորոնավիրուսի ՊՇՌ-թեստ հանձնել։

«Հաթերք բնակավայրի բնակիչները դիմել են մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Որոշում է կայացվել գնալ մասնագետների կազմով՝ ակնաբույժ, օտոլարինգոլոգ, վնասվածքաբան, սրտաբան, այդ բնակավայրի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է բժշկական ջոկատի պետ Մարատ Խատագովը:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն իրենց հերթին բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին ու կարիքավորներին պարենային ապրանքներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք շորեր ու  խաղալիքներ են տրամադրել:

Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

«Այսօրվա ակցիայից օգտվել է 61 ընտանիք, նրանցից 30–ը՝ հարկադիր վերաբնակեցվածներ են, 20–ը՝ բազմազավակ ընտանիքներ, որտեղ 5 և ավելի երեխա կա, մնացածը՝ անբարենպաստ պայմաններում հայտնված ընտանիքներ», – հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Հումանիտար ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ փոխանցվել է յոթ ու կես տոննա բեռ։

Լրահոս
0