00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի և մարզերի մի շարք ճանապարհներին արագաչափեր են տեղադրվել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցРадарная камера фиксации нарушений правил дорожного движения "Стрелка".
Радарная камера фиксации нарушений правил дорожного движения Стрелка. - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվել
Մայրաքաղաքի մի քանի բանուկ ճանապարհահատվածներում էլ լրացուցիչ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի և մարզերի մի շարք ճանապարհներին արագաչափեր են տեղադրվել, որոնք կգործարկվեն հուլիսի 12-ից։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։ ՃՈ-ն հետևյալ կերպ է մեկնաբանում.

«Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով այլ վայրերից տեղափոխվել և ստորև նշված ճանապարհի հատվածներում տեղադրվել են լուսանկարահանող արագաչափ սարքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Եվ այսպես, մի քանի օրից արագաչափերը կգործարկվեն հետևյալ ճանապարհներին.

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոց (եկեղեցու հարակից հատված), երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։
2. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,2-րդ կմ, Փարաքար գյուղի վարչական տարածք, (հետադարձ կատարելու վայրին հարող հատված), երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ արագությամբ։

3. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10,8-րդ կմ՝ Փարաքար գյուղի վարչական տարածք, չկարգավորվող հետիոտնային անցմանը հարող հատված, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։

4. Արմավիրի մարզի Հացիկ համայնքի վարչական տարածք, 1 արագաչափ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։

5. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 23,5 կմ, Արմավիրի մարզի Ծիածան համայնքի գյուղմթերքների շուկայի հարևանությամբ, երթևեկության թույլատրելի արագությունը` 90 կմ/ժ։

6. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27,8կմ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գործող ԱԳԼՃԿ-ին հարող հատված, երկու լուսանկարահանող սարք՝ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը` 90 կմ/ժ։

7. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 36,5կմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։

8. Արմավիրի մարզի Նորապատ համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ:

9. Մ-14 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ:

10. Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։

Մայրաքաղաք Երևանում էլ երեք տարբեր ճանապարհահատվածներում լրացուցիչ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել։

  • Դավթաշենի կամրջին հարող հատված. հսկողություն է իրականացվելու կամրջից հետո Ա. Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկ չհասած հատվածում երթևեկության հակադիր հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
  • Դավթաշենի կամրջին հարող հատված. հսկողություն է իրականացվելու կամրջից դեպի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ երթևեկության համընթաց հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
  • «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից հատված. հսկողություն է իրականացվելու առևտրի կենտրոնի և նորակառույց բնակելի շենքի միջև գտնվող երթևեկելի մասի և Աթենքի փողոցի հատման վայրի նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Երեք աշխատող արագաչափ կա ամբողջ Գյումրիում. ավտովթարներն ու երթևեկության մշակույթի պակասը

Լրահոս
0