Դասական դարձած համբույրներ. լուսանկարներ, որոնք երբեք չեն մոռացվի
Դասական դարձած համբույրներ. լուսանկարներ, որոնք երբեք չեն մոռացվի
Sputnik Արմենիա
Համբույրի համաշխարհային օրը (World Kissing Day) ոչ պաշտոնական միջազգային տոն է, որը նշվում է ամեն տարի հուլիսի 6–ին: Ինչ-որ մեկին գուցե տարօրինակ թվա, բայց... 06.07.2021, Sputnik Արմենիա
Համբույրի համաշխարհային օրը (World Kissing Day) ոչ պաշտոնական միջազգային տոն է, որը նշվում է ամեն տարի հուլիսի 6–ին: Ինչ-որ մեկին գուցե տարօրինակ թվա, բայց 19-րդ դարի վերջին հենց պահպանողական Անգլիայում համարեցին, որ համբույրը պետք է սեփական տոն ունենա։
Հիմա ֆիլմերում համբույրների տեսարանները անմեղության գագաթնակետն են դարձել, մինչդեռ 1896 թվականին Թոմաս Էդիսոնի կինոնկարում հայտնված զուսպ համբույրների պատճառով նման տեսարանները երկար ժամանակով արգելվում էին։
Տեսարան Թոմաս Էդիսոնի «Համբույր» ֆիլմից՝ Մեյ Իրվինի և Ջոն Ք. Ռայսի մասնակցությամբ։ Այս հազվագյուտ լուսանկարում երևում է կինոյում հայտնված առաջին համբույրը:
Արքայազն Էնդրյուն հարսանեկան արարողությունից հետո Բուքինգհեմյան պալատի պատշգամբում համբուրում է իր հարսնացուին՝ Սառա Ֆերգյուսոնին (1986 թվականի հուլիսի 23, Լոնդոն, Միացյալ Թագավորություն)