ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«44 կգ քաշային Էրիկ Առստամյանը մեկ գլուխ բարձ էր թուրք մրցակցից: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը»,–նշված է գրառման մեջ։
Ֆեդերացիան նաև տեսանյութ է ներկայացրել մարտից։
Հիշեցնենք, որ երեկ մեր բռնցքամարտիկներից թուրք մարզիկի նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ էր տոնել նաև 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:
Ֆեդերացիայի էջից տեղեկանում ենք նաև, որ այսօր 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:
Բրավո իմ տղաներին. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մարզիչը` մրցաշարի մասին