ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sptutnik. Անապայում երկու տղամարդ ու 13-ամյա երեխա է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի դատախազությունը:
Նախնական տվյալներով՝ օգնության նետված ևս երեք ականատեսների փնտրում են։
«Հոսանքը սկսել է տանել ծովում լողացող երեխային, նրան օգնության են շտապել հայրն ու նրա ընկերը, ինչպես նաև ականատեսները։ Ծնողը, նրա ընկերն ու երեխան չեն կարողացել հաղթահարել հոսանքը, մնացած քաղաքացիների նկատմամբ որոնողական փրկարարական գործողություն է սկսվել»,- նշել են գերատեսչությունում։
Դեպքի վայր է մեկնել Անապայի միջշրջանային դատախազը:
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբում ասել են, որ հուլիսի 4-ից վատ եղանակի պատճառով քաղաքի մոտ արգելվել է լողալ: Ընդ որում՝ երեխան լողացել է Վիտյազևո գյուղում հանգստի համար չկահավորված լողափում։
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով լողալը նախկինի պես արգելված է։