ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ֆիլիպիններում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել C-130 ինքնաթիռը, փոխանցում է France Press գործակալությունը՝ հղում անելով երկրի ԶՈւ գեներալ Սիրիլիտո Սոբեհանին։
LOOK: The C-130 crash site in Patikul, Sulu on Sunday (July 4, 2021). The aircraft was on a troop transport mission, according to AFP chief Gen. Cirilito Sobejana. | via Priam Nepomuceno (📸: courtesy of Bridge Bridge, PTV) pic.twitter.com/aVlGfs43f7
— Phil News Agency (@pnagovph) July 4, 2021
Ինքնաթիռում 85 մարդ է եղել։ ABS-CBN News-ի տեղեկություններով՝ նրանցից մոտ 40-ին հաջողվել է փրկել։
Գեներալը նշել է, որ ինքնաթիռը չի հասել թռիչքուղուն և անկումից հետո սկսել է այրվել։
«Տեղում աշխատում են փրկարարները, մենք աղոթում ենք մարդկանց փրկության համար»,-նշել է նա։
Աղետը տեղի է ունեցել Սուլու գավառի Հոլո կղզում։
Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետևանքով մարդիկ են մահացել