00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ

© Sputnik / Armenuhi MkhoyanПосадка деревьев в Национальном парке "Озеро Арпи"
Посадка деревьев в Национальном парке Озеро Арпи - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվում, որպեսզի հնարավոր երաշտի հետևանքները վերացվեն։ Բնապահպանները ջրամբարներում ջրի կուտակման չափի մասին տարբեր կարծիքներ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այս տարի երաշտի վտանգ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշմանը։

Նշենք, որ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որը պետք է Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման աշխատանքները համակարգի։

«Այս տարի երաշտի վտանգ կա ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում։ Սակայն քանի որ մեր բնակլիմայական պայմանները ռիսկային են, մենք պետք է առավել ուշադրություն դարձնենք այս խնդրին։ Տարբեր ոլորտների մասնագետները պետք է միասին որոշեն հետագա անելիքները, քանի որ խնդիրն իսկապես լուրջ է»,–ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ջրամբարներում կուտակված ջրի քանակը բավականին մտահոգիչ է։ Իսկ ջրամբարներում ջրի սակավ պաշարների պատճառները տարբեր են. ըստ բնապահպանի` առաջնայինը չորային բնակլիմայական պայմաններն են։ Սակայն բացի այդ, մեկ այլ հետաքրքիր հարց էլ կա` ջրամբարների ջուրն օգտագործվում է, բայց դա ոչ մի տեղ չի երևում։ Ըստ Դանիելյանի` որպեսզի չվճարեն օգտագործած ջրի դիմաց, «զարտուղի ճանապարհների» են դիմում։

Акция протеста на трассе Ереван - Армавир - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
«Մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց` ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրին». գյուղացի

«Մյուս կողմից` մեր ջրամբարների վիճակն էլ լիարժեք չէ, և անհրաժեշտ է նախ դրանք կարգի բերել։ Դրան գումարած` ջրամբարներ լցվող ջուրը պետք է կարճ ճանապարհ անցնի, որ կորուստ շատ չունենանք»,–ասաց բնապահպանը։

Դանիելյանը հավելեց նաև, որ, հաշվի առնելով երաշտի ռիսկը, պետք է լուրջ քայլեր իրականացնեն` ուսումնասիրեն և կարգի բերեն ոլորտը, ինչպես նաև բացառեն կամ կրճատեն ջրի «ձախ» օգտագործումը։

Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ կլիմայի տաքացման հետևանքով սակավաջրություն ենք ունենում։ Այսինքն` վերգետնյա և ստորգետնյա ջրերի ռեսուրսը, որ ունեինք, պակասում է։

Հապաղելու ժամանակ չկա. Փաշինյանը ոռոգման ջրի հարցով խորհրդակցություն է հրավիրել

«Մենք ուրիշ ոչ մի հույս չունենք, որ որևէ տեղից կարող ենք ջուր ստանալ։ Խոսքը մեր հարևանների մասին է։ Դրա համար էլ պետք է աչքի լույսի պես պահենք մեր ջրային ռեսուրսները, մեր բնակչությանն էլ սովորեցնենք ճիշտ օգտագործել ջուրը»,–ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով` վերջին 20-25 տարիներին հանքարդյունաբերությունն այնպիսի աճ է ունեցել, որ ջրային ռեսուրսների «հերն անիծվել է»։

Փորձագետը նշում է, որ չնայած մեր ջրամբարները մաղի են նման, այս տարի ջրամբարներում ջրի պակաս չկա։

Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար

Լրահոս
0