ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարտարվեստների ասոցիացիան։
Լևոն Աղասյանը հաղթել է եռացատկի Եվրոպայի առաջնությունում
Տեղեկությունն իր էջում կիսվել է նաև ասոցիացիայի մարզիչ Ալեքս Աղաբալյանը` հավելելով, որ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամն էլ հաղթել։
Նշենք, որ Հայաստանի մուայթայի հավաքականը Արցախի հավաքականի հետ միասին 20 մարզիկներով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հուլիսի 1-4-ը անցկացվող մուայթայի առաջնությանը։