00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

© Sputnik / Aram NersesyanРустам Мурадов c группой вернувшихся армянских военнопленных в аэропорту "Эребуни" (3 июля 2021). Ереван
Рустам Мурадов c группой вернувшихся армянских военнопленных в аэропорту Эребуни (3 июля 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բաժանորդագրվել
Մուրադովը նշել է, որ ռուսական կողմը կշարունակի աշխատել եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները ՝ այսօր Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցվել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ընթացքում։ Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երևան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշել է նա։

Մուրադովը հավելել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Նրանց անուններն արդեն հրապարակել ենք։

Командующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов в аэропорту Эребуни встречает прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Նշենք, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում: Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել են առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Հիշեցնենք՝ 15 հայ ռազմագերիների նախորդ խումբը հայրենիք էր վերադարձվել հունիսի 12-ին՝ Վրաստանի տարածքով։

Այն ժամանակ գերիների վերադարձի դիմաց ադրբեջանական կողմին հանձնվեցին Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։

Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 գերիների լուսանկարը

Լրահոս
0