ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Ռեփեր և հեռուստահաղորդավար Դավան (Դավիթ Մանուկյան) որոշել է իր տնօրեն Աննա Մակովսկայային երազանքի նվեր մատուցել: Instagram-ի իր էջում նա հրապարակել է մի տեսանյութ և պատմել, որ իրենք բարդ ճանապարհ են անցել, և ինքը որոշել է Աննային նվիրել ռոթվեյլեր ցեղատեսակի շուն։ Դավայի խոսքով՝ շունը կմոտիվացնի ու կպաշտպանի։
View this post on Instagram
Տեսանյութն անմիջապես հայտնվել է օգտատերերի ուշադրության կենտրոնում:
««Այո, դա սեր է։ Դուք կատարյալ զույգ եք», «Ինչ հաճելի է», «Կեցցես, շատ հուզիչ է», «Շնորհավորում եմ համալրման կապակցությամբ»»,–գրել են օգտատերերը։
Դավան ձևացրել է, թե չի նկատել իր և Աննայի զգացմունքների վերաբերյալ ակնարկներն ու առաջարկել է հետևորդներին շան համար անուն մտածել։
Ավելի վաղ իրենց հարաբերությունների մասին խոսակցությունները սրեց հենց Աննան։ Դավայի ծննդյան օրը նա համատեղ լուսանկար հրապարակեց։ Այդ ժամանակ կրկին օգտատերերը ակնարկեցին նրանց հարաբերությունների մասին, սակայն զույգը կրկին որևէ կերպ չարձագանքեց։
Նշենք, որ մինչև այս տարվա հունվարը Դավան հանդիպում էր ռուս հեռուստաաստղ և երգչուհի Օլգա Բուզովայի հետ: Նրանց հարաբերությունները տևել են ավելի քան մեկուկես տարի։ Զույգը կարծես իդեալական էր թվում, բայց Օլգան խոստովանեց, որ Դավան դավաճանել է նրան և ագրեսիա է ցուցաբերել: Բաժանվելուց հետո նրանք բարդ հարաբերություններ ունեն:
Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել