00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի և Երևանի միջև խաղաղության վերականգնման հարցում Ալիևը հույսեր է կապում Վաշինգտոնի հետ

© Пресс-служба президента Азербайджана / Անցնել մեդիապահոցПрезидент Азербайджана Ильхам Алиев
Президент Азербайджана Ильхам Алиев  - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բաժանորդագրվել
Ամերիկյան որոշ ընկերություններ արդեն թույլտվություն են ստացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գործունեություն ծավալելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ–ի Անկախության օրվա առթիվ ամերիկյան իր գործընկեր Ջո Բայդենին ուղղված նամակում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վերականգնելու հարցում հույսեր է կապում Վաշինգտոնի հետ։

Флаг Азербайджана в селе Тагавард - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Ամերիկյան ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի կողմից գրաված ԼՂ տարածքների նախագծերին

«Հակամարտության ավարտը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություն է ստեղծել, բարենպաստ հիմք է դրել ամուր խաղաղության, տնտեսական վերականգնման ու տարածաշրջանային համագործակցության համար։ Կարծում եմ, որ ներկայիս իրողություններին համապատասխան` Միացյալ Նահանգները կարող են զգալի ներդրում ունենալ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղություն և վստահություն հաստատելու գործում», – Ալիևի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Ներկա պահին Ադրբեջանի զբաղեցրած արցախյան տարածքներում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ալիևը հայտարարել է, որ այդ գործընթացում ուզում է ամերիկյան ընկերությունների տեսնել, թեև նախօրեին ԱՄՆ դեսպան Էռլ Լիցենբերգերն արդեն հայտարարել էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության մասին։

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար

2020 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում սկսվեցին մարտական գործողություններ, որոնք երկարամյա հակամարտության շարունակությունը դարձան և խաղաղ բնակչության թվում զոհերի հանգեցրին։ Կողմերը հաշտություն կնքելու  մի քանի փորձ արեցին, սակայն  հաջողությամբ պսակվեց եռակողմ հայտարարությունը, որը կնքվեց նոյեմբերի 10-ի գիշերը։

Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին դադարեցնել կրակը և միմյանց հանձնել գերիներին ու զոհվածների մարմինները։ Երևանը Բաքվին փոխանցեց նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին։

Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. Արտակ Բեգլարյանն իր վարկածն է ասում

Լրահոս
0