00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

65 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի․ ընտրախախտումների վիճակագրություն

© Sputnik / Andranik GhazaryanИзбиратель с дочерью в кабине на участке 29/29 (20 июня 2021). Ариндж
Избиратель с дочерью в кабине на участке 29/29 (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Բաժանորդագրվել
Քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 7–ը ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածուներ են։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում, հարուցվել 60 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 66 անձի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող տվյալները դատախազությունն ամփոփել է հուլիսի 2-ի դրությամբ։

Արթուր Դավթյանը համապետական ընտրությունների առնչությամբ մարզային խորհրդակցություններ է անցկացնում - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
«Կոշտ ենք արձագանքելու»․ գլխավոր դատախազը՝ ընտրախախտումների մասին

Հարուցված քրեական գործերով 65 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի: Որպես մեղադրյալ ներգրավված 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այս գործերով քրեական հետապնդման ենթարկված 7 անձ հանդիսացել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի պատգամավորության թեկնածու։ Նրանցից 4-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Հայաստան» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածու են եղել:

6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված 1 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու նպատակով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ է ներկայացրել համապատասխան միջնորդություն:

Ընտրախախտումների 442 ահազանգերից 6-ով հարուցվել են քրեական գործեր

2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրանցից մեկը պատգամավորության թեկնածու է:

«Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցված 4 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որոնցից 2-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն և մեկը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն: Նշված գործերից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Депутат НС Ваграм Багдасарян во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2018
ՀՀԿ–ն ընտրախախտումներ է արձանագրել

Ընդհանուր առմամբ, հուլիսի 2-ի դրությամբ՝ ընտրախախտումների վերաբերյալ ստացված 861 հաղորդումներն ու ահազանգերը ԶԼՄ-ների հրապարակումներ են, ֆիզիկական անձի կողմից, այդ թվում նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված ահազանգեր, ՄԻՊ գրասենյակից գրություններ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Դրանց գերակշիռ մասը՝ 264 ահազանգ-հաղորդում, վերաբերում են ընտրակաշառք տալուն։ Երկրորդ տեղում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելն է՝ 226 հաղորդում, 109 ահազանգ վերաբերել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն։

Ինչո՞ւ է կինը քվեախցիկ մտել ամուսնու հետ. ՔԿ–ն գնացել է ընտրախախտումների հետքերով

Ահազանգ-հաղորդումները վերաբերում են նաև տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրությունների արդյունքները կեղծելուն, հանձնաժողովի կնիքը, աշխատանքային փաստաթղթերը հափշտակելուն և այլն։

«Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 490 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 462-ի դեպքում հաղորդումներով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 28-ով ստուգողական գործողությունները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր 861 հաղորդումներից 371-ն ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:
Դրանց արդյունքում 270 նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 41-ը գտնվում է նյութերի նախապատրաստման ընթացքում: 60 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Գերակշիռ մասը՝ 26 գործ, վերաբերում են ընտրակաշառք տալուն, ստանալուն, ընտրակաշառքի միջնորդությանը։

Քրեական գործեր են հարուցվել նախընտրական պաստառների վնասման, ոչնչացման հանգամանքով, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու վերաբերյալ և այլն։

Ընտրախախտումների 442 ահազանգերից 6-ով հարուցվել են քրեական գործեր

Լրահոս
0