https://arm.sputniknews.ru/20210702/turkian-kvercni-iren-patkanoxy-erdoxan-28151171.html
Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին
Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին
Sputnik Արմենիա
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ավելացնել իր արտաքին քաղաքական ակտիվությունը տարբեր երկրներում։ 02.07.2021, Sputnik Արմենիա
2021-07-02T19:10+0400
2021-07-02T19:10+0400
2021-07-02T19:29+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28107350_0:83:1600:983_1920x0_80_0_0_cca5400a04524a0e46af8bd54a24bcb5.jpg.webp
թուրքիա
ադրբեջան
սիրիա
լիբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28107350_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5a3bbcef4b8f56b5e21ba87888e48ebf.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ադրբեջան, սիրիա, լիբիա
տարածաշրջան , աշխարհ, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ադրբեջան, սիրիա, լիբիա
Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին
19:10 02.07.2021 (Թարմացված է: 19:29 02.07.2021) Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ավելացնել իր արտաքին քաղաքական ակտիվությունը տարբեր երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է Սաքարյա նահանգ և եղել է տանկերի համար նախատեսված թրթուրների արտադրության գործարանում։
Երկրի ղեկավարը նշել է, որ ձեռնարկության սեփականատերը շարունակում է մնալ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, որը պարբերաբար վերահսկում է արտադրական ցիկլը:
«2018 թվականին այս ձեռնարկությունը, որը հիմնադրվել է դեռևս 1973 թվականին, 25 տարով փոխանցվել է մասնավոր ներդրողներին։ Գործարանը ներկայումս կառավարում է BMC մասնավոր պաշտպանական ընկերությունը, սակայն սեփականատերը պետությունն է»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան կշարունակի ավելացնել իր արտաքին քաղաքական ակտիվությունը և կպահպանի իր ներկայությունը թե՛ Լիբիայում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Սիրիայում, թե՛ Արևելյան Միջերկրածովյան շրջանում։
Նրա խոսքով՝ Թուրքիան անկասկած կվերցնի այն, ինչ իրավամբ իրեն է պատկանում։ Նախագահը նաև հավելել է, որ Անկարան կշարունակի հետախուզական աշխատանքները Միջերկրական ծովի արևելյան մասում, հատկապես՝ Կիպրոսի ափերի մոտ:
Հակահայկական հայտարարության պատճառով թուրք գործչին Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել
Ավելի վաղ Էրդողանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը Ադրբեջանի կողմից գրավված Շուշիում ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր էին ստորագրել: Թուրքիայի նախագահը, պատասխանելով Բաքվում լրագրողների հարցերին, չի բացառել, որ ստորագրված հռչակագրի շրջանակներում խոսքը կարող է վերաբերել ադրբեջանական տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծմանը: