ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել, նշված է վարչապետի պաշտոնական կայքում։
«Ստեղծել հանձնաժողով ՝ Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով»,-նշված է որոշման մեջ։
Ի դեպ, որոշման հավելվածից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը հայտնել էր, որ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։
Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել