00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ

© Sputnik / Mikael GabrielyanКорова
Корова - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
Իսահակյանի գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Իսահակյան գյուղում սանիտարական խստացված կանխարգելիչ միջոցառումներ են: Գյուղի մուտքը ոստիկանների հսկողության տակ է։ Գյուղ մուտք ու ելք անողներին զգուշացվում է ՝ մսամթերք ու կաթնամթերք դուրս չբերել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի Շիրակի թղթակիցը։

Ինչպես արդեն հայտնել էինք, 2 օր առաջ սիբիրյան խոցի կասկածանքով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 7 հիվանդներից 5-ի մոտ արդեն հաստատվել է հիվանդությունը:

Больница. Капельница - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Սիբիրյան խոց է հայտնաբերվել Շիրակի 5 բնակչի մոտ. նրանք հոսպիտալացվել են

Ի դեպ, անկած անասունին բնակիչները մորթել ու վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է, այդ իսկ պատճառով տուժածների մեջ եղել են ինչպես մորթը կատարած, այնպես էլ միսը գնած գյուղաբնակներ: Իսահակյանի գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ գյուղացիները հետո ինքնակամ միսն հանձնել են պատասխանատուներին:

Այն գյուղից բավական հեռու խորը փոսում այրել են, տարածքը քլորապատել ու հողով ծածկել, բետոնալցում իրականացրել: Ըստ պատասխանատուների` այս ամենը չէր կատարվի, եթե առաջին անասունի անկումից հետո տեղյակ պահվեր գյուղի անասնաբույժին:

Երեկ գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել: Նրան հայտնաբերել են իրենց գոմի մուտքի մոտ: «Ես առավոտ զանգեցի, Ռուստամը զանգին չպատասխանեց։ Բժիշկները, որ եկել էին, գնացել են, որ իրանց անասուններին էլ ստուգեն, տանը հարցրել են, կինն ասել է գնացել է գյուղապետարան, բայց չէր եկել: Նրանք մտել են գոմ, որ կենդանիներին տեսնեն, հենց մուտքի մոտ տեսել են, որ կախված է»,- Sputnik Արմենիային պատմեց Իսահակյանի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը:

Հայաստանում գրանցված սիբիրյան խոցը վարակի մաշկային ձևն է. Ավանեսյան

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով (Ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Կան վարկածներ, որոնց կապակցությամբ քննություն է տարվում: Հավելենք, որ անասնաբուժը գրություն է թողել:

Հիշեցնենք` օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։ Նախնական կասկածներով` վարակը տարածվել է հիվանդ անասունի մսից։

Լրահոս
0