00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր–Պետրոսյանից Փաշինյան. Թուրքիայի պլանի ֆոնին ՀՀ–ում աճում է ռուսական ռազմակայանի դերը

© Photo : press office of the SMDВ Армении военнослужащие отразили атаку на штаб военной базы ЮВО условной диверсионной группы.
В Армении военнослужащие отразили атаку на штаб военной базы ЮВО условной диверсионной группы. - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը հանրապետության անվտանգության երաշխիքներից մեկն է: Այս կարևոր գործոնի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվում՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին։

Հուլիսի 1-ին Մոսկվայից Երևան կվերադառնա Հայաստանի կառավարական պատվիրակությունը, որը քննարկում է ռուսական ռազմակայանի տեղակայման հարցերը: ՀՀ ներկայացուցիչները Մոսկվա են մեկնել Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Պատվիրակություն ուղարկելու որոշումը կայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին

Զարմանալի բան չկա։ Հարց տանք ինքներս մեզ` ի՞նչն է միավորում ՀՀ բոլոր նախկին նախագահներին ու Փաշինյանին։ Պատասխանենք` չնայած քաղաքական հայացքների, կառավարման մեթոդների, բնավորության առանձնահատկությունների բոլոր տարբերություններին, չորսն էլ այս կամ այն կերպ հույս էին դնում Մոսկվայի վրա, հասկանում էին, որ ամեն դեպքում առաջինը Ռուսաստանն է օգնության ձեռք մեկնելու։ Չսխալվեցին։

Իսկ հիմա՝ մի փոքր ժամանակագրություն։

«1991թ.-ի նոյեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունը»,- «Իզվեստիա» թերթը հրապարակել էր Երևանից ստացած հաղորդագրությունը։

Ուղիղ հինգ օր անց նույն թերթում լույս տեսավ «Անհրաժեշտ պարզաբանումը»։ Ի՞նչն էր պարզաբանվում։ Կարդում ենք․ «Հայաստանի Գերագույն խորհրդի մամուլի ծառայությունը «Իզվեստիային» է փոխանցել թերթի ռազմական թղթակից Նիկոլայ Բուրբիգայի «Խորհրդային բանակ. հանրապետությունները դուրս են գալիս շարքից» մեկնաբանության դրույթներից մեկը ճշտող հայտարարության տեքստը»։

Հոդվածը երկար-բարակ չմեջբերելու համար երկու բառով պարզաբանենք․ այնտեղ խոսքն այն մասին էր, որ Հայաստանը, ինչպես և նախկին ԽՍՀՄ որոշ այլ հանրապետություններ, փորձում է «ափի մեջ հավաքել» խորհրդային բանակի՝ իր տարածքում տեղակայված զորամասերի սպառազինությունը։

Պատկերը լիովին հստակեցնելու համար հանդիպեցի Հայաստանում գտնվող 7-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Տվերդոխլեբովին։

Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար

«Մեզ պատկանող սպառազինության և այլ ունեցվածքի ազգայնացման մասին ենթադրությունները որևէ հիմք չունեն»,-հավատացրեց գեներալը։

Անցավ ընդամենը մեկ տարի։ 1992թ.-ի օգոստոսին Գյումրիում տեղակայված Անդրկովկասյան ռազմական շրջանի 127-րդ մոտոհրաձգային գունդը Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակ ստացավ։

Անցնենք առաջ։ Մեր երկրում պաշտպանության նախարար դարձավ Վազգեն Սարգսյանը, Ռուսաստանում` Պավել Գրաչևը։ Իրենց երկրների երկու գլխավոր զինվորականներն արագ ընդհանուր լեզու գտան, կարելի է ասել` ընկերացան, և Երևանը միայն շահեց դրանից։

-Երբ ես Հայաստանում եմ,-ասում էր Գրաչևը,-հնգօրյա հանգիստն ինձ քսան օր է թվում, այնքան եմ լիցքաթափվում այստեղ, այնքան լավ եմ ինձ զգում։

Տպավորվել է Ռուսաստանի պաշտպանության առաջին նախարարի արտահայտությունը. «Մեզ այդ տարածքն առանց հայերի պետք չէ»:

1992 թ.-ի մայիս։ Հայաստանը ստորագրում է հավաքական անվտանգության մասին պայմանագիրը և ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է դառնում։ Վստահությունը, որ եթե ինչ-որ բան լինի, այնտեղից կօգնեն, աճում է։ Մյուս կողմից աշխուժանում են Ռուսաստանի հետ մտերմացման հակառակորդները, որոնք ելույթ են ունենում «արտասահմանը մեզ կօգնի» ոգով` նկատի ունենալով ՆԱՏՕ-ի երկրները։

Այդ ընթացքում Տեր-Պետրոսյանը գնում է, գալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Գյումրիում ռուսական ռազմակայանը ոչ միայն մնում է, այլև նկատելիորեն ամրապնդվում։

Советский автомобиль ГАЗ-24 Волга (1970 год) - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին

Քոչարյանին փոխարինում է Սերժ Սարգսյանը. ռուսական բանակի հետ համագործակցությունը շարունակվում է նույն տեմպով։

Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խափանում առաջացավ։ Իշխանությունը ճարպկության բացակայության զանազան մակարդակների մասին վկայող տեքստերով բացատրեց, թե «ինչպես սև կատու անցավ», բայց այնուամենայնիվ չխզեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ;

Մեր օրեր, 2021թ․-ի հունիս․ «Հայաստանը տրամադրված է լավացնել և զարգացնել ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները»,-հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով կուսակցության շտաբում։

Ինչի՞ է համար է Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների այս ժամանակագրությունը։ Նրա համար, որ ղեկավարները փոխվում են, բայց ռուսական բանակի հանդեպ վերաբերմունքը՝ որպես հայկական պետականության անվտանգության երաշխավորի, նույնն է մնում։

Իսկ այդ ընթացքում․․․ Թուրքիան հայտարարել է Ադրբեջանում ռազմակայան ստեղծելու մասին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շրջանակում Ադրբեջանի տարածքում կարող է թուրքական ռազմակայան հայտնվել։

«Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում։ Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իր ձևով իրականացվել»,-հայտարարել է Էրդողանը՝ ամփոփելով Ադրբեջան կատարած երկօրյա այցի արդյունքները։

Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին

Այսպիսով, Թուրքիայի նախագահը հասկացնում է, որ առանց Մոսկվայի թույլտվության այնտեղ ռազմակայան չի հայտնվի։ Այլ հարց է, որ թուրքերը կարող են այդ հարցն օգտագործել առևտրի համար, իսկ առայժմ Էրդողանը կարծում է, որ առաջնայինը Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով անվտանգության երաշխիքների ապահովումն է, ակնհայտորեն՝ նկատի ունենալով այդ սահմանի «հայկական հատվածը»։

․․․Վերջերս Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այլևս դաշինքին չի վերաբերվում որպես դաշնակիցների պաշտպանություն՝ փողի դիմաց, այլ կարծում է, որ այն կարևոր է «համընդհանուր անվտանգության համար»։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների պաշտպանության բյուջեն ընթացիկ տարում կավելանա ավելի քան 4 անգամ և կկազմի 1,049 տրիլիոն դոլար, որից 726 միլիարդը բաժին կընկնի ԱՄՆ-ին, իսկ 323 միլիարդը՝ նրա դաշնակիցներին։

...Հայաստանի դեպքում մեր սահմանների անվտանգության վճարի հաշվարկային միավորն ուրիշ է․ ռուսական բանակին մենք վճարում ենք ոչ թե փողով, այլ երախտագիտությամբ ու բարի վերաբերմունքով ։ Նախագահները փոխվում են, մոտեցումը մնում է նույնը։

Լրահոս
0