ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանում (Վարանդա) շարունակվում է երեկ` հունիսի 30-ին բռնկված հրդեհը։ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 օր է` փորձում է մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը, բայց անարդյունք, քանի որ հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում։
Հրդեհի մարմանը, բացի հրշեջ ջոկատներից, մասնակցում է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ավիախմբի ուղղաթիռը:
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև, որ հրդեհը տարածվել է Ֆիզուլիի ականապատված տարածքում, որը մասամբ ներառում է անտառային գոտին։