Մովսես Հակոբյանն ասաց, որ ուշադրությամբ հետևում է իրավապահների կողմից հարուցված գործի ընթացքին, այս պահին չգիտի` իրավապահները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ։
«Ես գիտեմ ինչ եմ ասել, և իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել։ Այդ առումով մեկնաբանելու բան չունեմ»,– նշեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը։
Հակոբյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում, ասաց, որ այժմ Արցախում է, սակայն անհրաժեշտության դեպքում կվերադառնա ու կներկայանա իրավապահներին։
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Քննությունը կպարզի` ինչպես է Աննա Հակոբյանը հայտնվել հրամանատարական կետում
Հիշեցնենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով: