ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Վատիկան է մեկնել բաց ու սեքսուալ զգեստով և քննադատության արժանացել սոցցանցերում։
Ինչպես հաղորդում է «Page Six»-ը, 40-ամյա աստղը Հռոմի պապի նստավայր է մեկնել սուպերմոդել Քեյթ Մոսի և նրա 18-ամյա դստեր՝ Լիլա Գրեյսի ընկերակցությամբ:
Քիմը հանրահայտ «Barragan» ապրանքանիշի սպիտակ զգեստ է հագել, որի վրա կան լայն կտրվածքներ ինչպես գոտկատեղի, այնպես էլ մեջքի հատվածում։
Երկրպագուները հեռուստաաստղի արտաքին տեսքն անհարիր են համարել Վատիկանի համար ու նրան քննադատել են Twitter-ում։
Kimmy, have you no decency? We understand you are decorum absent, but must you find it necessary to parade your assets in this manner at the VATICAN? Disrespectful...
— Andi's Mom (@AndisMom4) June 29, 2021
Kim Kardashian joins 'icon' Kate Moss and daughter Lila at the Vatican https://t.co/9MHM6DvWp4
«Մենք հասկանում ենք, որ քեզ համար խորթ են պարկեշտության կանոնները, բայց ինչու ես մարմինդ Վատիկանում ցուցադրում: Սա անհարգալից վերաբերմունք է։ Դուք արհամարհել եք Վատիկանի կանոններն ու անարգել հավատացյալների զգացմունքները»,–գրել են նրանք։
Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը
Սակայն հենց Վատիկանի համալիրում Քարդաշյանը սև երկար կաշվե վերարկուով է եղել, որն ամբողջությամբ թաքցրել է աստղի մարմնի բաց հատվածները։
Քարդաշյանի համար ցավոտ է․ Քանյե Ուեսթը նոր սիրավեպ է սկսել
Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա հեռուստաաստղը չի արձագանքել մեկնաբանություններին։ Ավելին` նա նկարվել է անկողնում, լուսանկարը հրապարակել Instagram–ի իր էջում և նշել, որ գտնվում է Հռոմում։
«Բարի լույս, Հռոմ։ Բարի երեկո, Լոս Անջելես», - գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Այս հրապարակման տակ հետևորդները աստղին չեն քննադատել, ընդհակառակը հիացել են նրա արտաքին տեսքով։
Քիմը վախենում է, որ չի կարողանա նոր ներդաշնակ հարաբերություններ ստեղծել այլ տղամարդու հետ