00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրում եմ քեզ աղի չափ, կամ սննդակարգ «հայկական ձևով»

© GurmanikaАрмянская кухня
Армянская кухня - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր ազգ սննդի իր առանձնահատկություններն ունի։ Հայերի մոտ այն ձևավորվել և փոփոխվել է դարեր շարունակ, ի վերջո ստանալով ինքնատիպ ազգային պատկեր։

Դեռ հնուց Հայաստանում սիրում են համեղ և հագեցնող սնունդ, բարեբախտաբար՝ բնությունն ու կլիման նպաստում են դրան։ Զարգացած գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը, թռչնաբուծությունն ու ձկնաբուծությունը հայաստանաբնակներին թույլ են տալիս սնվել «Պատրաստված է Հայաստանում» բրենդի շատ որակյալ սննամթերքով։

Որքան բարձր, այնքան կալորիական

Հայաստանը բարձր լեռնային երկիր է․ ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1850 մետր։ Ձմեռները Հայաստանում ամեն անգամ տարբեր են՝ վերջին տարիներին ավելի տաք են, բայց բարձր լեռնային շրջաններում միշտ էլ ցրտաշունչ են։

Первый в России центр по 3D-печати комплектующих для проверки микросхем открыли в Ижевске - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Սննդամթերքի տպիչն ու արհեստական միսը ֆանտաստիկա չեն. ռուսական նոր մշակումը

Բայց ձմեռը ձմեռ է մնում, թեկուզ և տևում է ճիշտ այնքան, որքան նրան հատկացված է՝ 3 ամիս, ուստի ցրտին հայերը խիտ, տաք ապուրներ են ուտում․ խաշ, ոսպով ապուր, կարմիր լոբով կամ սնկով ապուր, շիլաներ և հացահատիկային կերակրատեսակներ, եփած տավարի կամ գառի միս՝ բանջարեղենով, կամ էլ խորովածի տեսքով, որն օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ է տալիս։

Լեռներում սնունդը պետք է կալորիական լինի․ կանաչ սննդակարգով հեռու չես գնա․․․

Սննդի ռեժիմը խախտել չի՞ կարելի

Հայերի սննդի ռեժիմը նույնպես տեղի կլիմայի հետ է կապված։ Այն նույնպես շատ յուրահատուկ է։ Օրինակ, խորհրդային գիտնականները, ուսումնասիրելով հայ գյուղական բնակչության սննդի ռեժիմը, հատկապես գարնանային, ամառային և աշնանային դաշտային աշխատանքների ժամանակ, նկատել են, որ սննդի հիմնական մասի ընդունումը բաժին է ընկնում ճաշին կամ ընթրիքին։

Խորհրդային ժամանակների խոհանոցի առավելությունները. ինչո՞ւ էր ճարպակալումն ավելի քիչ

Նախաճաշը կազմում էր մոտ 20-25, երբեմն էլ՝ 10 տոկոսը, և լավագույն դեպքում բաղկացած էր հաց ու պանրից։ Կամ էլ առհասարակ արհամարհվում էր։ Յուղոտ, խիտ, սուր կերակրատեսակներն ուտում էին երեկոյան՝ ընթրիքին, իսկ ճաշին ավելի թեթև մի բան էին ուտում՝ հաց, պանիր, մածուն, ապուր։

Ճաշին բաժին էր ընկնում օրական սննդի 20-25 տոկոսը, երբեմն՝ 35-40 տոկոսը, իսկ ընթրիքին՝ 50-60 տոկոսը։ Ի դեպ, նման սննդային ռեժիմը հայկական գյուղերում պահպանվում է մինչև օրս։ Քաղաքի բնակիչներից շատերն էլ չեն նախաճաշում, գերադասելով առավոտյան 1-2 բաժակ սուրճ խմել։ Սննդի մեծ մասն ընդունում են ճաշին կամ ընթրիքին, այնպես որ չի կարելի ասել, թե հայերը շատ են ուտում։

Հայերը «տաք-տաք» են սիրում

Հայկական ազգային կերակրատեսակների բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ դրանց խիտ համեմվածությունն ու կծվությունն է։ Որպես համեմունք օգտագործվում է սխտոր, պղպեղ, չաման և զանազան համերի կանաչեղեն։

Հայերի սննդի այս առանձնահատկությունը ևս կապված է որոշակի կլիմայական պայմանների և հայկական խոհանոցին տարբեր եթերահյութերային բույսեր մատակարարող բազմազան լեռնային ֆլորայի հետ։ Վերցնենք թեկուզ ուրցը, որը չորացրած ձևով խառնում են պանրին կամ մածունին, նաև թրմում՝ որպես բուժիչ թեյ:

Сомелье Айк Манукян - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Ֆրանսիայի լավագույն ռեստորաններից մեկի հայ սոմելյեն, կամ թալինցի Հայկի պատմությունը

Լայնորեն տարածված են անանուխը, քիմիոնը, սոխը, սխտորը, սև և սպիտակ պղպեղները։ Հայերի սննդում ուժեղ համերով նյութերի առկայությունը նույնպես կապված է շոգ կլիմայի առանձնահատկությունների հետ։ Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ սննդային կենտրոնի գրգռելիությունը նվազում է, ուստի հայկական խոհանոցում ախորժակ բացող անուշահոտ, կծու և սուր համեմունքների մեծ տեսականու կիրառումը միանգամայն հիմնավորված է:

Սիրում եմ քեզ աղի չափ

Հայերի սննդի մյուս բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ սննդի մեջ մեծ քանակությամբ խոհարարական աղ է օգտագործվում։ Այդ ավանդույթը ևս իր խորը պատմական արմատներն ունի։

Աղն այնպիսի կենսական կարևորություն ունի մարդկանց համար, որ հին ժամանակներում այն աստվածացրել են։ Աղի մասին հեքիաթներ են պատմել, օրինակ՝ շատերին ծանոթ է արքայադստեր մասին հեքիաթը, որին հայրը՝ արքան, պալատից վռնդում է, երբ աղջիկն ասում է, որ սիրում է նրան աղի չափ։

Եվ միայն այն ժամանակ, երբ թագավորությունից ամբողջ աղն անհետանում է, սնունդը դառնում է անհամ, մարդիկ սկսում են հիվանդանալ, իսկ կենդանիները՝ սատկել, հայրը հասկանում է, թե ինչ նկատի ուներ արքայադուստրը։

Մյասնիկովը խոսել է չափազանց տարածված ուտելիքի մահացու վտանգի մասին

Աղուհացը բարեկամության խորհրդանիշ է ինչպես ռուսների և այլ ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ։ Դա լավագույնս ներկայացնում է հին հայկական ածականը, որով բնութագրում են անշնորհակալ, անհյուրընկալ մարդուն՝ «անաղուհաց»։

Դե, իսկ պաշտոնական գիտությունը վաղուց արդեն գտել է հայերի սննդի այս առանձնահատկության հիմնավորումը, որը նույնպես կապված է կլիմայական պայմանների հետ։ Ինչպես հայտնի է, բարձր ջերմաստիճանում երկար ժամանակ գտնվելն ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ և մեծ քանակությամբ աղի կորստով։

Քրտինքի մեջ աղի քանակությունը տատանվում է, կախված անհատական առանձնահատկություններից, բարձր ջերմաստիճանին մարդու հարմարվածության աստիճանից, շրջակա միջավայրից, ինչպես նաև ֆիզիկական գործունեության տեսակից։ Բայց փաստ է, որ շոգ կլիմայի պայմաններում ընդհանուր սպառումն ավելի շատ է, քան չափավոր կլիմայի պայմաններում։

Դեռ նախորդ դարում գիտնականների բազմաթիվ փորձերն ապացուցել են, որ շոգի պայմաններում խոհարարական աղի պակասի դեպքում մի շարք պաթոլոգիական շեղումներ են առաջանում․ ջերմության բարձրացում, զարկերակի արագացում, ջերմային հարված և այլն։

Տոլմայի փառատոն․ ինչպես հայերն ազգային ուտեստից Սարյանի կտավ ստեղծեցին

Դիտարկումները նաև ցույց են տալիս, որ լեռնային շրջաններում բնակչությունն ավելի քիչ աղ է օգտագործում, քան ցածրադիր շոգ շրջաններում։ Փաստացի հայերն իրենց բազմադարյա փորձի հիման վրա, էմպիրիկ ճանապարհով, ճիշտ լուծել են աղի օգտագործման հարցը։ Եվ ոչ միայն աղի, այլև բազմազան կերակրատեսակների, որոնք մշակվել են հայ ժողովրդի երկարատև պատմական կյանքի ընթացքում։

Լրահոս
0