00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պանրի հնարավոր թանկացման պատճառը կաթի պաշարների նվազումն է. Գիգոյան

© Sputnik / Andranik GhazaryanГлава Союза сыроваров Армении Армен Гигоян в гостях радио Sputnik Армения
Глава Союза сыроваров Армении Армен Гигоян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի պանրագործների միության ղեկավար Արմեն Գիգոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է աշնան երկրորդ կեսին տեղական հումքով պատրաստված պանիրների հնարավոր գնաճին։ 
Գիգոյան. «Պանիրների ակնկալվող գնաճի պատճառը կաթի պաշարների նվազումն է»

Արմեն Գիգոյանի փոխանցմամբ` ակնկալվող գնաճի հիմնական պատճառը կաթի պաշարների, կաթնատվության արդեն իսկ դիտարկվող նվազումն է, ինչն իր հերթին բերում է կուտակվող պանրամթերքի պաշարների նվազման` նպաստելով դեֆիցիտի պայմաններում ի հայտ եկող գնաճին։ Ըստ նրա`ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը կաթի արտադրության թերություններն են։

«Եթե պանրի պահանջարկ–առաջարկ բանաձևի մեջ կա պահանջարկ, բայց առաջարկը սահմանափակ է, հետևաբար այդ իրավիճակում անխուսափելիորեն գրանցվում է գնաճ։ Իրավիճակը շտկելու համար առաջին հերթին պետք է լուրջ ուշադրություն դարձվի ոլորտին։ Անհրաժեշտ է գոնե մասնագիտական խորհրդակցություն կազմակերպել ոլորտի բոլոր մասնակիցների ներգրավմամբ։ Մենք իհարկե ունենք իրավիճակի հղկման մեր բանաձևը, գիտենք՝ ինչպիսի հիմքերի վրա Հայաստանում դնել կաթի արտադրությունը, որպեսզի լինենք և՛ մրցունակ, և՛ ապահով։ Պարզապես պետք է սկսել»,– նշեց Հայաստանի պանրագործների միության ղեկավարը։

Армянская кухня - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Սիրում եմ քեզ աղի չափ, կամ սննդակարգ «հայկական ձևով»

Գիգոյանի կարծիքով` մեր երկրում կաթի արտադրությունը եղել է խոցելի և շարունակում է այդպիսին մնալ։ Ստեղծված իրավիճակում պանրագործներին ներկայացնող կառույցի ղեկավարը ստիպված է կռիվ տալ, որպեսզի ուշադրություն դարձնեն կաթի արտադրության հետ կապված խնդիրներին, և այդ իրավիճակը, ըստ Գիգոյանի, արդեն տևում է մի քանի տարի։ 

Անդրադառնալով խանութներում պանրի տեսականին առանց պիտակների ու համարժեք փաթեթավորման, կողք-կողքի վաճառելու պրակտիկային` Գիգոյանն ընդգծեց, որ այդ հարցում իրավիճակը որոշ չափով փոխվել է, շարժ կա։ Պատկան մարմինները թեև փորձում են պատշաճ վերահսկողություն հաստատել, այդուհանդերձ գնորդները շատ տեղերում շարունակում են գնել ապրանքը` չիմանալով, թե իրականում ինչ հումքով է պատրաստված, այսինքն` վերահսկողությունը, ըստ Գիգոյանի, բարձր արդյունավետություն չունի։ 

«Հայկական պանրի տեսականու արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որը հունիսի 1-ից նոր պայմաններ է սահմանել ներկրվող պանիրների համար, որոնց վրա պետք է լինեն որակը հաստատող կոդեր։ Դրանք նույնպես պետք է պարտադիր գրանցվեն, սակայն խնդիրն այն է, որ հայկական պանրի արտահանման գործում տենդեր շահած կազմակերպությունը կազմակերպչական աշխատանքներում հապաղում է։ Մենք փորձել ենք կապի դուրս գալ, բայց գործնականում ոչ մի բան դեռ չկա»,– ասաց Հայաստանի պանրագործների միության ղեկավարը։

40 մետրանոց բրդուճ. Ենոքավանում 7–րդ անգամ կայացավ «Հայ բույս» փառատոնը

Գիգոյանի տեղեկացմամբ` պանրամթերքի սարսափելի դեֆիցիտ չի լինի, թեև որոշ արտադրողների մոտ պաշարների 7-10 տոկոս նվազում է նկատվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն` ներքին շուկայում միանշանակ կլինի ավելի քիչ պանիր, քան եղել է նախկինում։

Նշենք, որ ՀՀ պանրագործների միության նախագահը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր այն մասին, որ ընթացիկ տարվա աշնան երկրորդ կեսից տեղական հումքով պատրաստված պանիրների գնաճ կարձանագրվի և տեղական շուկայում կնկատվի պանրի տեսականու որոշակի դեֆիցիտ։ 

Լրահոս
0