ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է, երբ լրագրողը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ լուսանկարվելու ժամանակ խնդրանքով դիմել է նրան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարները կանգնել են իրենց երկրների դրոշների ֆոնին, և թուրք լրագրողներից մեկը Լավրովին խնդրել է հատակին գծված կարմիր նշանին կանգնել Ռուսաստանի դրոշը չփակելու համար:
«Դուք տեսնում եք այն, ինչ տեսնում եք։ Մի ասեք, թե ինչ անենք», - պատասխանել է Լավրովը։
Պատվիրակության անդամներն ու լրագրողները ծիծաղել են, իսկ Չավուշօղլուն հավելել է, որ իրեն դուր եկավ ռուս նախարարի կատակը։
Անգլիական կատակներ. ինչպես է Լավրովը «խուզարկել» Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի գրպանները
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը երեկ աշխատանքային այցով մեկնել է Անթալիա։ Այսօր նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Լավրովի այցից առաջ հայտնել էր, որ կողմերը մտադիր են քննարկել միջազգային և երկկողմ օրակարգի թեմաների լայն շրջանակ: