00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ–ում կստեղծվի բանկային հաշիվների ռեեստր. խորհրդարանը հաստատեց վիճահարույց նախագիծը

© Sputnik / Andranik GhazaryanСкульптура армянскому драму перед зданием Центрального Банка Армении
Скульптура армянскому драму перед зданием Центрального Банка Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Այլ կերպ ասած` հուլիսին ԿԲ–ն կարող է արդեն մեկնարկել միասնական ռեեստրի ստեղծման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկում առաջիկայում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր։

Խորհրդարանն այսօր 74 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած  օրենսդրական առաջարկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին։

Кандидат на пост председателя ЦБ Мартин Галстян на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Տնտեսական աճը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սպասումները. ԿԲ նախագահ

Մինչ քվեարկությունը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խորհրդարանում անդրադարձավ նախագծի շուրջ հանրության շրջանում առաջացած մտավախություններին այն մասին, որ այս կերպ Կենտրոնական բանկը խախտում է բանկային գաղտնիքի իրավունքը։

«Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Այսինքն՝ բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»,– վստահեցրեց Երիցյանը։

Նրա խոսքով` ստեղծվող ռեեստրը լուծելու է երկու խնդիր, առաջինը՝ նվազեցնելու է հաշվետու մարմինների՝ բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, նոտարների գործառնական ծախսերը, և երկրորդ`  ռեեստրի շնորհիվ ՀՀ քաղաքացիներին հետագայում նաև  նորարարական որոշակի լուծումներ են առաջարկվելու:

ԿԲ նախագահի տեղակալը հայտարարեց, որ բանկային հաշիվների, դրանց շարժի կամ մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն կենտրոնացված ռեեստրի միջոցով չի հավաքագրվելու: Դրանով նախատեսվում է հավաքագրել բացառապես հաշվի համարը և անձի տվյալները՝ անուն-ազգանուն, նույնականացնող այլ տվյալներ:

Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը

Նշենք, որ հաստատված օրենք ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Այլ կերպ ասած` հուլիսին ԿԲ–ն կարող է արդեն մեկնարկել միասնական ռեեստրի ստեղծման աշխատանքները։

Լրահոս
0