Պուտինը՝ անասունների գլխաքանակի հարկին վերաբերող հարցի մասին
Պետք է գլխաքանակի հարկ մտցնել նրանց համար, ովքեր այդպիսի լուրեր են տարածում։ Ոչ, անասունների հարկ ոչ ոք չի պատրաստվում սահմանել։
Դրանք ուղղակի սրիկաներ են, նրանց դեմ պայքարել է պետք
Պուտինը զայրույթով արձագանքեց ծերերին ու վետերաններին խաբող խարդախների մասին տեղեկությանը։ Հաղորդավարուհին օրինակ բերեց վետերանին, որը Պուտինի կողքին էր նստած Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ․ նրան նույնպես թալանել են հեռախոսով։
Առևտրային բանկերը պետք է վերահսկեն փոխանցումներն ու միջոցների ստացումը, որպեսզի զրոյի հասցնեն խարդախների հնարավորությունները, հայտարարեց նախագահը։
Ուկրաինական ժողովուրդը Ռուսաստանի համար բարեկամ ժողովուրդ է
Այսպես Պուտինը պատասխանեց այն հարցին, թե ինչու Ուկրաինան չի հայտնվել «ոչ բարեկամ պետությունների» ռուսական ցուցակում։ Ուկրաինական ժողովուրդը Ռուսաստանի համար բարեկամական է, իսկ ահա այդ երկրի ղեկավարությունը՝ ոչ։
«Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունն ակնհայտորեն մեր հանդեպ բարեկամական չէ։ Ինչպե՞ս այլ կերպ բացատրել օրենքն այն մասին, որ ռուսները բնիկ ժողովուրդ չեն։ Դա ինչի՞ կհանգեցնի։ Մարդկանց մի մասը կարող է հեռանալ»,-ասաց նախագահը։
ՌԴ նախագահն անիմաստ է համարում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը, քանի որ վերջինս երկիրն ամբողջովին արտաքին կառավարման է հանձնել․ հարցերը լուծվում են Վաշինգտոնում, մասամբ էլ՝ Փարիզում։
Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
«Եվ ինչի՞ մասին խոսենք։ Այնուամենայնիվ, ես չեմ հրաժարվում նմանատիպ հանդիպումներից, միայն թե պետք է հասկանալ, թե ինչի մասին կարելի է խոսել»,-ավելացրեց Պուտինը՝ հայտնելով, որ վերլուծական հոդված է գրելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության մասին։
Արևմտյան պատժամիջոցների մասին
Ռուաստանին հաջողվում է զարգանալ, չնայած իր դեմ կիրառվող պատժամիջոցներին, և ի վնաս ինքն իրեն դրանց չի պատասխանելու։ Ռուսաստանը անհամաչափ պատասխան է գտնում․ ՌԴ պաշտպանունակությունը որոշ չափորոշիչներով գերազանցել է ԱՄՆ-ին։
Ներկրման փոխարինման ծրագրերի շնորհիվ խթան ստացած ոլորտների թվում Ռուսաստանի նախագահը նշել է բարձր տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսությունը:
Սոցցանցերի արգելափակումը
Ռուսաստանի Դաշնության իշխանություններն առայժմ չեն պատրաստվում արգելափակել արտասահմանյան սոցցանցերը, բայց խնդիրն այն է, որ վերջինները չեն կատարում ռուսական կողմի պահանջներն ու օրենքները։
«Ոչ, մենք նման ծրագրեր չունենք։ Ոչ մեկին չենք պատրաստվում արգելափակել։ Պատրաստվում ենք աշխատել նրանց հետ»,-հայտարարեց Պուտինը։
Telegram-ի հետ նույնպես պայմանավորվել են։ «Եվ աշխատում է, ամեն ինչ կարգին է»,-ասել է նախագահը։
«Կատակ եք անում․ լո՞ւրջ»
Պուտինի հետ եթերի հաղորդավարուհին հայտարարեց, որ ուղիղ կապի գծի վրա «հենց այս վայրկյաններին հզոր DDoS-հարձակումներ են կատարվում»։ Նա դրանով բացատրեց շրջանների հետ կապի խնդիրները, որոնք առաջանում էին ուղիղ եթերի ընթացքում։
«Կատակ եք անում․ լո՞ւրջ»,-հարցրեց Պուտինը։ «Պարզվում է՝ կուզբասյան հաքերներ էլ կան»,-կատակեց նա, նկատի ունենալով, որ այդ պահին վերջին «կախված» հեռախոսազանգը Նովոկուզնեցկից էր։
Պուտինը՝ իր հանգստի մասին
«Ես հանգստանալու համար շատ ժամանակ չեմ ունենում։ Երբ մարդիկ հանգստանում են, նստում են, խմում, իսկ եթե բաժակ են բարձրացնում՝ անպայման երգում են։ Ես էլ ռուս մարդ եմ, քիչ բանով եմ տարբերվում։ Ի՞նչ ենք երգում։ Ռուսական, խորհրդային երգեր։ Դրանք մեղեդային են, բովանդակալից»։
Ինչո՞ւ է Ռուսաստանում հանգիստն ավելի թանկ, քան Թուրքիայում
«Պատասխանը մակերեսին է։ Մեզ մոտ, ցավոք սրտի, երկար տարիների ընթացքում քիչ գումար է ներդրվել զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման համար։ Մենք զբոսաշրջության արտահանման մեծ ծավալով երկիր ենք։ Անցած տարվա ընթացքում 36 միլիարդ դոլար ենք թողել արտերկրում և վճարել արտերկիր մեկնելու համար»։
Ելցինն իշխանությունը ինձ չի փոխանցել
Պուտինը նշել է, որ իր նախորդն իշխանությունն իրեն չի փոխանցել։ Նա նախագահի պաշտոնակատար է դարձել օրենքով՝ որպես վարչապետ։
Նախագահին նաև հարցրել են, արդյո՞ք նրա թիմում կա այնպիսի մարդ, ում նա կարող էր առանց երկմտելու փոխանցել իշխանությունը։ Մի կողմից՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում, և անփոխարինելի մարդիկ չկան»,-պատասխանել է Պուտինը։ Մյուս կողմից, ընդգծել է նա, երկրի ղեկավարի թեկնածուներին երաշխավորություն տալն իր պարտականությունն է։ Այդպես է տեղի ունենում բոլոր երկրներում։
Խորհուրդ պաշտոնյաներին՝ վերընթերցել «Գնդիկ Բոքոնիկը»
Պուտինը, պատասխանելով երեք ամենասիրելի գեղարվեստական ստեղծագործությունների մասին, նշել է Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Չայկովսկու առաջին կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար, «Գնդիկ Բոքոնիկը» հեքիաթը։
«Հաջողություն պետական գործունեության մեջ». Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին
ՌԴ նախագահը պաշտոնյաների հատուկ ուշադրությունն է հրավիրել հեքիաթին։ «Հենց որ դուք, ընկերներ, սկսեք շողոքորթ ելույթները մաքուր ճշմարտության տեղ ընդունել և սուզվեք համապատասխան վիճակի մեջ, վտանգ կա, որ ձեզ կուտեն»,-ասել է Պուտինը։
Անձնականի մասին՝ կարճ
Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար
Զգալ սեփական պահանջվածությունն ու կայացման հնարավորություն ունենալ։
Որտե՞ղ եք աշխատելու պաշտոնաթողությունից հետո
Իսկ ինչի՞ համար աշխատել պաշտոնաթողությունից հետո։ Վառարանի մոտ եմ նստելու։ Հուսով եմ, որ ամենակարևորն ինձ համար դեռ առջևում է, ոչ թե հետևում։
Ինչպե՞ս եք վերաբերվում սննդակարգին
Սնդակարգերի հետ կապված կանոն ունեմ․ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
Ի՞նչ խաղեր եք խաղացել փոքր ժամանակ։
Պահմտոցի և բռնոցի։
Ո՞ւմ է ենթարկվում նախագահը։
Նախագահը ենթարկվում է Ռուսաստանի ժողովրդին, ընտրողին։