ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հավաքելով 71 միավոր՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
46 միավորով երկրորդ հորիզոնականում է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է ավարտված մրցաշրջանում «Ուրարտուն» և «Ալաշկերտը» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը:
Շատ ուրախ եմ, որ ևս 1 տարի ներկայացնելու եմ այս հրաշալի երկիրը. Կապառոսը` պայմանագրի մասին