00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակի հարցը հայտնի չէ. դատական նիստն ընդմիջվեց

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн
Роберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվել
Քոչարյանի պաշտպանը վստահեցրեց, որ դատարան կներկայացնի ԿԸՀ հաշվարկը, որտեղ երևում է, թե «Հայաստան» դաշինքը քանի մանդատ է ստանալու։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր նախատեսված նիստը 30 րոպեով ընդմիջվել է։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Քոչարյանի և Գևորգյանի դեմ հարուցված գործով նիստը։

«Դատարանին մինչ այսօր պարզ չի, թե ինչ կարգավիճակ ունեն գործով անցնողները` Քոչարյանն ու Գևորգյանը, քանի որ նրանք մասնակցել են ընտրություններին, նրանց ուժն ԱԺ է անցել։ Եթե նրանք ԱԺ պատգամավոր են համարվում, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ»,–ասաց Դանիբեկյանը։

Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ի նիստում ներկայացրել է, թե որ քաղաքական ուժը որքան մանդատ է ստանալու։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Մարտի 1-ի նիստը հետաձգվեց. ընտրություններից հետո պարզ կլինի` ով ինչ կարգավիճակ կունենա

«Ըստ ԿԸՀ հաշվարկի` 28 մանդատ է տրամադրվում «Հայաստան» դաշինքին, որտեղ ներառված են ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը։ ԿԸՀ-ն ինձ տրամադրել է այդ հաշվարկը, ուստի 30 րոպե ընդիջում եմ առաջարկում անենք, որպեսզի դա ներկայացնեմ դատարանին»,–ասաց պաշտպանը։

Դատական նիստն այսպիսով ընդմիջվեց։

Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարծում է` գործով անցնողների անձեռնմխելիության խնդիր չի առաջանա։ Խոսքն այս դեպքում քրեական հետապնդում իրականցնելու մասին է` որպես պատգամավորի թեկնածուներ։ Դատախազը նշեց` հարցն այն է, որ քրեական հետապնդում իրականացնելու մասին արդեն իսկ նախնական քննության ժամանակ է որոշվել։

Քոչարյանի գործով դատախազը հայտնեց` որ դեպքում նոր մեղադրանք կառաջադրվի երկրորդ նախագահին

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

ՍԴ–ն մերժել է Քոչարյանի գործով գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը

Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատը հետաձգվեց. հայտնի է պատճառը

Լրահոս
0