00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան

© Aram NersesyanГарник Петросян в гостях радио Sputnik
Гарник Петросян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեր երկրում կաթիլային ոռոգման համակարգի և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառման խնդրին։ 
Պետրոսյան. «Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում»

Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` կաթիլային ոռոգման համակարգը Հայաստանում պետք է ներդրված լիներ վաղուց, այն մեզ համար խիստ անհրաժեշտ է, բայց մի բան է ունենալ գաղափար, ցանկություն, մեկ այլ բան է այդ համակարգի ներդրման և առհասարակ արդիական ոռոգման ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար համարժեք պայմանների ստեղծումն ու բավարարումը։ 

«Մենք պետք է լուրջ քայլեր իրականացնենք, որպեսզի գյուղացին կարողանա օգտվել հնարավորություններից։ Անցյալ տարի Վայոց Ձորում ցանկություն եղավ, որ այն այգեգործը, ով կներդներ կաթիլային ոռոգման համակարգ, մոտ հինգ տարի հիսուն տոկոսով կազատվեր ոռոգման ջրի վարձավճարից։ Այդուհանդերձ դա շատ թույլ շահագրգռող հանգամանք է։ Մեկ բան պետք է ստույգ գիտենալ. երբ խոսքն առնչվում է բազմամյա մշակաբույսերին, պտղատու այգիներին, հատապտուղներին և խաղողի այգիներին, ապա պետք է ցուցաբերվի յուրահատուկ մոտեցում»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Жители нескольких сел Ширакской области заблокировали участок села Бенджамин дороги Ереван-Гюмри (29 июня 2021).  - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Շիրակի մարզպետի խոստումից հետո գյուղացիները բացեցին Երևան–Գյումրի ճանապարհը

Պետրոսյանի կարծիքով` կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող հատապտուղների, բանջարեղենի և խաղողի այգիներում, իսկ պտղատու այգիների պարագայում պարտադիր պայման պետք է լինի ցածրաճ, պատվաստված տնկանյութով հիմնադրվող այգիներում կաթիլային ոռոգման կազմակերպումը։ Ըստ նրա` այդ համակարգը կիրառելի կլինի նաև շարահերկ մշակաբույսերի ցանքատարածություններում, հատկապես ձմերուկի դաշտերում։

«Ավանդական եղանակով տնկված մեր այգիներում, որտեղ ծառերը բարձրաբուն են, հզոր սաղարթ ունեն, որևէ կերպ հնարավոր չէ կամ գրեթե հնարավոր չէ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումն ու ցանցի անցկացումը։ Այդ դեպքում անիմաստ է հաջողություններ ակնկալել։ Մյուս կարևոր խնդիրը կայուն ջրամատակարարման ապահովումն է։ Մեր չոր կլիմայական պայմաններում երեք–չորս օրը մեկ անհրաժեշտություն է առաջանալու, որպեսզի կիրառվի կաթիլային ոռոգման եղանակը»,– նշեց մասնագետը։

Ջրամբարի կառուցում և ոչ միայն․ Արցախում փորձում են լուծել ոռոգման խնդիրները

Պետրոսյանի խոսքով` արագ տեղի ունեցող գոլորշիացման պայմաններում անհրաժեշտ է լինելու անընդհատ խոնավաչափեր տեղադրել այգետարածքների մի քանի հատվածներում, շարունակ հետևել խոնավության սանդղակին և ապահովել անխափան ջրամատակարարում, իսկ այդ նպատակի համար պետք է այգիների մոտակայքում կամ դաշտերի հարևանությամբ կառուցվեն ջրի զգալի պաշարներ ամբարող ջրավազաններ, որտեղ կիրականացվի ֆիլտրացում և ջուրը պոմպերի միջոցով կմղվի դեպի դաշտեր կամ այգիներ։ 

Ըստ Պետրոսյանի` շատ կարևոր է նաև էլեկտրամատակարարման խնդիրը, որովհետև մեծամասամբ մեր այգետարածքներում կա էլեկտրամատակարարման լուրջ խնդիր, էլեկտրագծեր քաշված չեն, հետևաբար կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար պետք է իրագործել համալիր միջոցառումներ՝ ընդհանուր շղթայի տարբեր օղակների միջև ներդաշնակություն ապահովելու համար։  

«Մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց` ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրին». գյուղացի

Նշենք, որ այսօր կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: 

Նա նաև նշեց, որ կլիմայական փոփոխությունները հանգեցնում են եզրակացության, որ ավանդական ոռոգումը որպես այդպիսին մեզ մոտ ապագա չունի:

Լրահոս
0