Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Չինաստանի Ժոնգտոնգ քաղաքի ավտոշինական գործարանից։
«Ժոնգտոնգի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար»,– գրել է քաղաքապետը:
Նա նաև հիշեցրել է, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը Երևան նախանշված է այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսվում է ունենալ 2022թ–ի առաջին կեսին:
«Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,– իր գրառումը եզրափակել է քաղաքապետը։
Ի դեպ, ըստ տարածված լուրերի, Երևանի քաղաքապետի գլխին սև ամպեր են կուտակվել այն բանից հետո, երբ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա բացահայտորեն չպաշտպանեց հարազատ կուսակցությանը։
Այս լուրերը երեկ հաստատել էր նաև վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ կուսակցականների շրջանում էլ Մարությանի նկատմամբ բացասական վերաբերմունք կա։
Երևանի իշխանությունը 211 նոր ավտոբուս կգնի․ քաղաքապետ
Նրա խոսքով` ՔՊ–ում քննարկվում է, թե ինչպես վարվեն, որ քաղաքը դրանից չտուժի։