ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Տեղեկությունը հրապարակվել է Ավինյանի Facebook-յան էջում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավինյանը ստանում երկրորդ դեղաչափը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։
«Կրկին հորդորում եմ մեր քաղաքացիներին պատվաստվել և կանխել վարակի տարածումը»,- նշված է տեսանյութի նկարագրությունում։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, ինչպես նաև պատվաստվել Հայաստանում գործող շրջիկ կետերում։
Հիշեցնենք` Ավինյանը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր ապրիլին։