00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Հայաստանը զրկվեց «Աջի» տեղամասից. Արման Թաթոյանը հորդորում է դասեր քաղել անցյալից

© Photo : Facebook / Arman TatoyanԱրման Թաթոյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր. 15 մայիսի, 2021
Արման Թաթոյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր. 15 մայիսի, 2021 - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանը միշտ հավակնություններ է ունեցել այն տարածքների նկատմամբ, որոնցով կկարողանար սեպի նման խրվել Հայաստանի տարածքի մեջ, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համոզված է, որ մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել: Թաթոյանը հայտարարություն է հրապարակել Facebook–ում` հիշեցնելով մի քանի դրվագ մեր պատմությունից, երբ իշխանության անհետևողականության հետևանքով Հայաստանը մեծ կորուստներ է ունեցել։

«Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին hանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը (դեսյատինը հողային տարածության չափման հին միավոր է, այն համավահասար է 1.09 հեկտարի)»,– գրել է Թաթոյանը:

Պաշտպանը նշում է, որ այս վայրի անտառները եղել են ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար։ Դա նշանակում է, որ տարածքը գյուղացիների համար ունեցել է կենսական կարևորություն, նաև անվտանգության նշանակություն:

Омбудсмен Арман Татоян на армяно-азербайджанской границе во время рабочей поездки с президентом в Сюникскую область (19 апреля 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Այսպես շարունակվելու դեպքում ձախողումներն ավելանալու են. Թաթոյանը` սահմանների խնդրի մասին

«Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից:

Այդ ժամանակվա կառավարությունն հարցերը չի դիտարկել մարդկանց իրավունքների տեսանկյունից, կենսական այս հարցերի նկատմամբ ցուցաբերել է անհետևողականություն:

«Արդյունքում Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից»,- հիշեցնում է ՄԻՊ–ը։

Նա ընդգծում է՝ այս օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ «դրանք իրարից բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և ճանապարհների ու քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորություն»:

Պաշտպանի կարծիքով՝ հայաստանյան կառավարություններն ամեն անգամ անուշադրության են մատնել գյուղացիների իրավունքները, նրանց անվտանգությունը։ Նրանք սահմանային հարցերը դիտարկել են տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով:

Թաթոյանը շեշտում է՝ հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները։ Պետք է հիշել՝ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել:

Լրահոս
0