ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները։ Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, զորավարժությունները կրում են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք – 2021» անվանումը։
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, կմասնակցեն մինչև 600 զինվորականներ։ Գործի են դրված տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա:
Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։ Դրանց մասնակցել են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները