00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազարավոր սրտեր` իր ձեռքում. ինչպես Մհեր Սուսանին դարձավ ՀՀ-ի լավագույն սրտաբաններից մեկը

© Sputnik / Aram NersesyanЗаведующий отделением сердечно-сосудистой хирургии медцентра "Астхик", кардиохирург Мгер Сусани
Заведующий отделением сердечно-сосудистой хирургии медцентра Астхик, кардиохирург Мгер Сусани - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Բաժանորդագրվել
Հայաստանը տարածաշրջանում սրտային վիրաբուժության ոլորտում առաջատարներ երկիր է։ Հայ մասնագետներն ուզում են օրգանների փոխպատվաստման վիրահատությունների իրականացման թույլտվության ձեռք բերել, քանի որ համոզված են`փոխպատվաստումը թույլ կտա հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Յուրաքանչյուր պացիենտի սիրտը եզակի է, այն անկրկնելի է, ճիշտ այնպես, ինչպես անկրկնելի է ինքը՝ մարդը։ Այս կարծիքին է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին։

Սուսանին տարեկան մոտ 500 վիրահատություն է անցկացնում, աշխատանքային գործունեության ընթացքում այդ թիվը հասել է գրեթե 10 հազարի, ու գրեթե 1,5 հազարը երեխաներ են։ Նա կյանք է վերադարձնում ծանր հիվանդներին, որոնց մյուս բժիշկները շանս չեն տալիս։

© Sputnik / Aram NersesyanՄհեր Սուսանին
Հազարավոր սրտեր` իր ձեռքում. ինչպես Մհեր Սուսանին դարձավ ՀՀ-ի լավագույն սրտաբաններից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Մհեր Սուսանին

Հայաստանում սրտավիրաբուժության զարգացման գործում ներդրած ավանդի, բազմաթիվ կյանքեր փրկելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեծանուն կարդիովիրաբույժին պարգևատրել է բժշկության բնագավառում բարձրագույն պարգևներից մեկով՝ Մխիթար Հերացու մեդալով:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սուսանին ասում է, որ յուրաքանչյուր վիրահատության վերաբերվում է այնպես, կարծես իր առաջին վիրահատությունն է։ Նրա համար մարդու օրգանիզմն ինչ-որ միստիկ բան է, քանի որ վիրահատարան մտնելով՝ երբեք չգիտես, թե ինչով կավարտվի վիրահատությունը, ինչպես կարձագանքի այդ օրգանիզմն այս կամ այն գործողությանը։

Հալեպից` Երևան

Սուսանին ծնվել է Հալեպում ոչ հարուստ, բազմազավակ հայ ընտանիքում։ Նրա նախնիներին հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանությունից։ Պատմել են, որ ջարդերի հետևանքով ամենաշատը մոր ընտանիքն է տուժել։ Հոր ազգականների բախտն ավելի է բերել՝ նրանք ավելի շուտ էին տեղափոխվել Սիրիա։ Այնտեղ էլ Սուսանիի ծնողները ծանոթացել են։

«Մենք աղքատ էինք, ընտանիքում յոթ երեխա էինք, ես չորրորդն էի, այսինքն՝ ճիշտ մեջտեղում եմ ծնվել (ծիծաղում է)։ Լավ ապրելու համար գումարը չէր հերիքում»,-հիշում է Սուսանին։ 

Врачи оперируют раненного впоследствии обстрелов Степанакерта (28 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Ֆրանսահայ բժիշկը պատերազմի օրերին լսողությունը կորցրած 12 զինվորի է վիրահատել. տեսանյութ

Փոքր ժամանակ ուզում էր օդաչու կամ բժիշկ դառնալ։ Ավիացիա մտնելու որոշմանն ընտանիքը դեմ էր, քանի որ Սիրիայում նա կարող էր ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական օդաչու դառնալ։ Ասում է` եթե այդ ուղին ընտրած լիներ, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչներն արդեն խոցած կլինեին իր ինքնաթիռը։

Դպրոցն ավարտելուց հետո Մհեր Սուսանին ընդունվեց Հալեպի ֆիզիկայի և մաթեմատիկայի ինստիտուտ։

Սիրիայում սովորելը նա միջանկյալ փուլ էր համարում, մի տեսակ նախապատրաստություն՝ ԱՄՆ մեկնելու համար։ Բայց մեկնել չստացվեց, կրկին՝ գումարի պատճառով։ Հենց այդ  ժամանակ էլ նա որոշեց պատմական հայրենիք վերադառնալ։

«Ես Հայաստան եկա գրպանումս 75 դոլար ունենալով։ Փաստաթղթերս տարա բժշկական ինստիտուտ ընդունվելու (այժմ` Հերացու անվան բժշկական համալսարան), բայց ինձ չընդունեցին՝ չնայած բարձր միավորներին։ Այն ժամանակ շատ դժվար էր ընդունվելը, շատ բան կախված էր նրանից, թե ինչ դպրոց ես ավարտել։ Խորհրդային դպրոցների շրջանավարտներին ավելի հեշտ էին ընդունում»,-պատմում է կարդիովիրաբույժը։

© Sputnik / Aram NersesyanՄհեր Սուսանին
Հազարավոր սրտեր` իր ձեռքում. ինչպես Մհեր Սուսանին դարձավ ՀՀ-ի լավագույն սրտաբաններից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Մհեր Սուսանին

Սակայն երիտասարդ հայրենադարձը չհուսահատվեց։ Նա մեկ տարի սովորեց Ավանի բժշկական ուսումնարանում, այնուհետև նորից դիմեց բժշկական ինստիտուտ։ Եվ դարձավ այդ բուհի ուսանող։

Հանդիպում Հրայր Հովակիմյանի հետ

Սուսանիի կյանքում շրջադարձային եղավ Հայաստանի ազգային հերոս, հայտնի սրտաբան Հրայր Հովակիմյանի հետ հանդիպումը։ Հովակիմյանն այն ժամանակ թիմ էր հավաքում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում իր հիմնադրած մանկական կարդիովիրաբուժության բաժանմունքի համար։

Սուսանին խոստովանում է` սկզբում ուզում էր մանկական վիրաբույժ դառնալ, բայց հետո մտափոխվեց։ Հետագա ճանապարհը վճռեց Հովակիմյանի հետ հանդիպումը։

Ազգային հերոս Հրայր Հովագիմյան․ Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2020
«1991-ին, երբ Հայաստան եկա, 7-8 խենթեր կային, որ մեկ երազի հավատացին». Հրայր Հովակիմյան

«Հովակիմյանն ասաց, որ ինձ իր թիմ կվերցնի, բայց ծանրաբեռնվածության պատճառով վստահ չէ, որ կհասցնի ավարտել նախապատրաստումը՝ բժիշկների համար վերապատրաստման դասընթացը»,-պատմեց Սուսանին։

Կորցնելու բան չուներ, թեև մտածում էր ԱՄՆ տեղափոխվելու մասին, բայց էլի չստացվեց։

Սկզբում վիրահատում էին միայն սրտի բնածին արատով երեխաներին։ 1996թ․-ին բացվեց մեծերի բաժանմունքը։ Սկսեցին տարեկան 30 վիրահատությունից, հասան 500-ի։ Դրան զուգահեռ Սուսանին ակտիվորեն միացավ Հայաստանում ստենտավորման ծրագրի ներդրմանը։ Այդ նախագծի շնորհիվ շատ մարդիկ են փրկվել։ Այսօր էլ շարունակում են փրկել կյանքեր։

Ֆրանսիացի մասնագետ Ավետիս Մադիկյանի հետ միասին նա Գորիսում ստեղծեց «Զանգեզուր» ինվազիվ սրտաբանության կենտրոնը։ Պատահական չէր, որ ընտրությունը Սյունիքի մարզի վրա էր կանգ առել։  

«Մենք մտածեցինք, որ եթե կենտրոնը Երևանում բացենք, ապա պացիենտները երկրի հարավային մարզերից կամ Արցախից ճանապարհին կմահանան, նրանց ուղղակի չեն կարող տեղ հասցնել։ Այդ առումով Գորիսը հարմար է մոտակա շրջանների բնակիչների համար»,-նշեց Սուսանին։

Կարդիովիրաբույժն իր վրա էր վերցնում ամենաբարդ դեպքերը, որոնցից մյուսները հրաժարվում էին։ Նույն սկզբունքով է աշխատում նաև այսօր։ Նրա մոտ գալիս են օգնություն ստանալու նաև նրանք, ում արդեն ոչ ոք հույս չի տալիս։

Կարևոր իրադարձություններ

Որոշ ժամանակ անց բժշկի կյանքում իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կանխորոշեցին նրա հետագա ուղին։ Նա մի շարք առաջարկներ ստացավ Դուբայից, սկզբում նույնիսկ որոշել էր համաձայնել և հեռանալ երկրից։

Այդ ժամանակ Հայաստանում նոր բժշկական կենտրոն էր կառուցվում։ Սուսանիին առաջարկեցին գլխավորել սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը։ Նա համաձայնեց և մինչև օրս այնտեղ է աշխատում։

Սիրիահայ բժիշկը՝ «Ազգային հերոս». սրտաբան Հրայր Հովակիմյանին Հայրենիքի շքանշան շնորհվեց

Հենց այդ ժամանակ էլ նա ու կինը՝ նույն ԲԿ-ի սրտի վիրաբուժության անեսթեզիոլոգ Եվա Կրասնիկովան, իմացան, որ երկրորդ երեխային են սպասում։ Սուսանին նշում է, որ այդ հանգամանքը նույնպես ազդեց իր`մնալու որոշման վրա, քանի որ բժիշկը գիտի, թե որքան դժվար է ապրել օտար երկրում և իր երեխաներին այդպիսի բան չէր ցանկանում։   

Ամեն անգամ ինչպես առաջին անգամ

Սուսանին մանրամասն հիշում է իր առաջին վիրահատությունը. միջամտությունը կատարվում էր փոքրիկի բաց սրտի վրա։ Բժիշկը խոստովանում է, որ այնքան հուզված էր, որ ձեռքերը դողում էին։

© Sputnik / Aram NersesyanՄհեր Սուսանին
Հազարավոր սրտեր` իր ձեռքում. ինչպես Մհեր Սուսանին դարձավ ՀՀ-ի լավագույն սրտաբաններից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Մհեր Սուսանին

«Ինձ համար յուրաքանչյուր վիրահատություն առանձնահատուկ է, քանի որ մարդու օրգանիզմը բացառիկ է` մի ամբողջ անկանխատեսելի համակարգ։ Վիրահատարան մտնելիս դու երբեք չես կարող 100 տոկոսով վստահ լինել, թե ինչպիսին կլինի ելքը, թեև քեզնից կախված ամեն բան անում ես։ Առաջին հայացքից ամենապարզ ու հեշտ վիրահատությունը կարող է աղետի վերածվել, և հակառակը՝ ամենաբարդ վիրահատությունը կարող է հեշտ անցնել»,-ասում է փորձառու բժիշկը։

Խոստովանում է`անգամ թեթև վիրահատությունների ժամանակ որոշակի լարվածություն է զգում․միշտ անհանգստություն կա հիվանդի համար։

Որոշ պացիենտներ անգամ բարդ վիրահատությունից հետո անմիջապես ոտքի են կանգնում, ոմանց մոտ էլ անգամ թեթև միջամտությունը կարող է լուրջ բարդություններ առաջացնել։

Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին

Այսօր Սուսանին իր առջև երկու նպատակ է դրել` Հայաստանում վերացնել սրտի վիրաբուժության մենաշնորհը և հասնել սրտի փոխպատվաստման վիրահատությունների անցկացման թույլտվությանը։  

Վիրաբույժը նշեց, որ ինքն ու իր թիմը վաղուց պատրաստ են այդ տեսակի վիրահատությունների և այդ հարցը բազմիցս բարձրացրել են երկրի իշխանությունների առջև: Սակայն ոչ մի կառավարություն մինչ օրս չի արձագանքել նրանց առաջարկին։

Այդ իսկ պատճառով Հայաստանը, թեև մնում է տարածաշրջանում առաջատար երկիր՝ սրտի վիրաբուժության մասով, սակայն հետ է մնում Իրանից, քանի որ այնտեղ արդեն մի քանի տարի է, ինչ օրգանների փոխպատվաստում են իրականացնում։

© Sputnik / Aram NersesyanՄհեր Սուսանին
Հազարավոր սրտեր` իր ձեռքում. ինչպես Մհեր Սուսանին դարձավ ՀՀ-ի լավագույն սրտաբաններից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Մհեր Սուսանին

Կարդիովիրաբույժը վստահ է` փոխպատվաստումը թույլ կտա հարյուրավոր կյանքեր փրկել։ Բացի այդ, այն Հայաստանին թույլ կտա առաջատար դառնալ տարածաշրջանում և որակապես նոր մակարդակի կբարձրացնի մեր բժշկությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի մրցանակին, Սուսանին նշեց, որ դա իր անձնական ձեռքբերումը չէ, այլ ամբողջ թիմի աշխատանքի գնահատականը։

Լրահոս
0