«Իտալիա: Եվրոպայի առաջնությունն ավարտվեց: Մենք արժանի ձևով հանդես եկանք: Եվրոպայի լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց Արթուր Բազեյանը, արծաթե մեդալակիր դարձավ Համբարձում Հակոբյանը: Բրավո իմ տղաներին»,- լուսանկարին կից գրել է Աղամալյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ու երկրպագում էին իրենց: «Շնորհակալություն եմ հայտնում նաև բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին»,–գրել է մարզիչը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է լավագույն բռնցքամարտիկ։
Հայ մարզիկը անցկացրել է 4 մենամարտ և բոլորում համոզիչ առավելությամբ հաղթել մրցակիցներին։ Եզրափակիչ մենամարտում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը իռլանդացի մրցակցին հաղթել է նոկաուտով։