00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցГенеральный директор межотраслевого научно-технического комплекса "Микрохирургия глаза" Святослав Николаевич Федоров (в центре). XIX Всесоюзная конференция КПСС. Кремлевский Дворец съездов.
Генеральный директор межотраслевого научно-технического комплекса Микрохирургия глаза Святослав Николаевич Федоров (в центре). XIX Всесоюзная конференция КПСС. Кремлевский Дворец съездов. - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Բաժանորդագրվել
Հռչակավոր ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովը վառ, արտասովոր անհատականություն էր։ Նրա հաջողության ճանապարհը լի էր փորձություններով։ Թե ինչն օգնեց Ֆյոդորովին հաղթահարել բոլոր փորձություններն ու չկոտրվել՝ կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Քչերն են հիշում, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանում հրետանային ուսումնարան էր գործում։ Է՛լ ավելի քչերը գիտեն, որ այնտեղ սովորել է Սվյատոսլավ Ֆյոդորովը։ Հետո Ֆյոդորովը փոշմանեց ու հրետանավոր չդարձավ, և շուտով տեղափոխվեց ամառային դպրոց՝ դարձյալ Երևանում։

Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար

Այնուհետև դպրոցը տեղափոխեցին Ռոստով, որտեղ պատահեց անուղղելին․ Ֆյոդորովը տրամվայի տակ ընկավ և կորցրեց ոտքը։ Հավանաբար հենց այդ ժամանակ ապագա ակադեմիկոսը ձևակերպեց կյանքի իր 14 կանոններից մեկը․ «Ոչ թե հանգամանքները պետք է կառավարեն մարդուն, այլ մարդը՝ հագամանքներին»։

Նա ընդունվեց բժշկական ինստիտուտ, դարձավ աշխարհահռչակ ակնաբույժ։ Աշխատեց Չեբոքսարի քաղաքում, որտեղ ԽՍՀՄ-ում առաջինը կատարեց արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի վիրահատությունը։ Տասնամյա աղջնակը սկսեց տեսնել։

Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Վիրահատությունը հայտարարեցին «ապագիտական», ակնաբույժին հեռացրին, և այդ ժամանակ Չեբոքսարի ժամանեց երկրի լավագույն լրագրողներից մեկը՝ Անատոլի Ագրանովսկին «Известия» թերթից, հրապարակեց բժշկի համար ճակատագրական «Դոկտոր Ֆյոդորովի հայտնագործությունը» ակնարկը։ Բժշիկը կրկին վերադարձավ իր աշխատանքին։

Հետագա կարիերային թռիչքը․ պրոֆեսոր, Բժշկական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Սոցալիստական աշխատանքի հերոս, ՌԴ նախագահի թեկնածու։ Ամեն ինչ ավելի քան լավ էր դասավորվում, այստեղից էլ՝ երկրորդ կանոնը․ «Ուրիշների վրա զայրանալը անօգուտ գործ է։ Զայրույթը միայն փչացնում է բնավորությունը և խանգարում է գործին։ Ինչ եղել՝ եղել է։ Մոռացեք» (մեզ՝ հայերիս համար, այսօր պետքական կանոն է)։

© Sputnik / Василий Малышев / Անցնել մեդիապահոցՊրոֆեսոր Սվյատոսլավ Ֆյոդորովը (1927-2000) արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի վիրահատություն է իրականացնում:
Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Պրոֆեսոր Սվյատոսլավ Ֆյոդորովը (1927-2000) արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի վիրահատություն է իրականացնում:

Հիմա բժշկությունից անցնենք քաղաքականությանը։ 1995թ․-ին Ֆյոդորովը ստեղծեց և գլխավորեց Աշխատավորների ինքնակառավարման կուսակցությունը։ Ինչի՞ համար։ Նա համոզված էր, որ ոչ թե պետությունը, այլ աշխատողները պետք է տնօրինեն իրենց աշխատանքի արդյունքները և կառավարեն ձեռնարկությունները։ 1996 թ․-ին հայտ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար, նախընտրական շտաբը գլխավորեց նրա հավատարիմ բարեկամ Լևոն Չախմախչյանը, որը մերոնցից էր՝ երևանցի։

Եվ ահա ընտրությունների երկրորդ փուլն է, Ելցինն իր մրցակցին հրավիրում է Կրեմլ։ Պատմում է Ֆյոդորովի կինը՝ Իրեն Եֆիմովնան.

«Սվյատոսլավ Նիկոլաևիչ,-ամուսնուս ասաց Բորիս Նիկոլաևիչը,-ուզում եմ ձեզ խնդրել, որ երկրորդ փուլում իմ օգտին քվեարկեք։ Ես ձեզ առաջարկում եմ այն ամենը, ինչ կցանականաք։ Ուզում եք՝ առողջապահության նախարար։ Ուզում եք՝ վարչապետ, ուզում եք՝ փոխվարչապետ․․․»։ Սլավան նայում է նրան ու ասում․ «Բորիս Նիկոլաևիչ, ես վաղուց արդեն վարպետ եմ, ոչ թե ենթավարպետ»։ Ոտքի է կանգնում ու հեռանում՝ անգամ հրաժեշտ չտալով։ Այդպես էլ ամեն ինչ ավարտվեց»։

Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին

Ֆյոդորովին չհաջողվեց հասնել նախագահական աթոռին (վեցերորդ տեղը՝ տասը թեկնածուից)։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Ուղղակի ևս մեկ կանոն ծնվեց․ «Տխրության, սթրեսի, անհաջողությունների դեմ լավագույն դեղամիջոցը լավատեսությունն է» (մեզ համար նույնպես օգտակար է)։

1988 թվական, Սպիտակի երկրաշարժ։ Գթության և առողջության խորհրդային հիմնադրամը, որը ղեկավարում էր Սվյատոսլավ Ֆյոդորովը, իսկույն ևեթ Հայաստանին մեկ միլիոն ռուբլի է ուղարկում, ևս չորս հարյուր հազար գալիս է «Աչքի միկրովիրաբուժություն» ՄԳՏՀ-ից (Միջոլորտային գիտատեխնիկական համալիր), Մոսկվայում գտնվող գլխավոր կլինիկան՝ իր մասնաճյուղերով, սկսում է անհատույց օգնություն տրամադրել մեր հանրապետությանը:

Եվ ահա ակադեմիկոսի կանոններից ևս մեկը․ «Հիշեք, անելանելի իրավիճակներ չկան, բացի մահից։ Երբեք թևաթափ մի եղեք։ Քանի դեռ ողջ ենք, մենք ի վիճակի ենք բարելավել մեր կյանքը»։

․․․Այսօր Հայաստանում հաճախ են հիշում անցյալի էլիտային, համեմատում են ներկայիս էլիտայի հետ, համեմատում իշխանության հետ, որի հանդգնությունը շատ է, բայց քաղաքակրթությունն ու կրթվածությունը՝ քիչ, փորձում են դուրս բերել այն սոցիալական խմբի մարդկանց բանաձևը, որոնց թվին էին պատկանում Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը, Վիկտոր Համբարձումյանը։

Советский автомобиль ГАЗ-24 Волга (1970 год) - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին

Անցյալի ինտելիգենտ մարդկանց տարբերիչ գծերը․ մարդկանց հանդեպ մեղմ վերաբերմունք, բարության ցանկություն, ներքին ազնվություն, դատողությունների և քայլերի ինքնուրույնություն կամ, ինչպես Լև Տոլստոյն էր ասում՝ մտքի հպարտություն։ Միաժամանակ՝ համառություն, կամքի ուժ, ուզածին հասնելու ունակություն։ Այսպես էր Ագրանովսկին գրում գյուղացու թոռ, հեծելազորային բանակի զինվորի որդի, իսկական ինտելիգենտ Սվյատոսլավ Ֆյոդորովի մասին։ Նույնը կարելի է ասել նաև Սիլվա Կապուտիկյանի, Մինաս Ավետիսյանի, Սոս Սարգսյանի, Պարիս Հերունու և էլի շատ-շատերի մասին։ Ավաղ, մեր ժամանակակիցների մեծ մասին, որն իրեն հասարակության սերուցքն է համարում, դա չի վերաբերում։

Իսկ այս մեկն արդեն կանոն չէ, այլ ակադեմիկոս Ֆյոդորովի խորհուրդը ակադեմիկոս Պրիմակովին, որն այդ ժամանակ նոր-նոր էր սկսել ղեկավարել Ռուսաստանի կառավարությունը․

«Ժենյա,-ասում էր նրան Ֆյոդորովը,-սա միշտ մոտդ պահիր, քանի որ սա խորհրդանշում է, որ նպատակին հասել ես միայն այն ժամանակ, երբ «բոլտն ու գայկան» իրար համընկնում են»։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

«Հետագայում, երբ մեզ հյուր էր գալիս,-հիշում է Իրեն Ֆյոդորովան,-նա ասում էր․ «Գիտե՞ս, միշտ հետս վերցնում եմ քո «բոլտն ու գայկան»։ Սլավան ի պատասխան նկատում էր․ «Այ երբ կկարողանաս այդ «բոլտի» համար «շայբա» էլ ընտրել, այդ ժամանակ իսկական համալիր կստացվի։ Հակառակ դեպքում ամեն ինչ կփլվի» (մեզ էլ չէր խանգարի ի գիտություն ընդունել)։

2000թ․-ի հունիսի 2-ին Ֆյոդորովը, «Աչքի միկրովիրաբուժություն» ՄԳՏՀ-ի աշխատակցի հետ միասին գիտաժողովից հետո Մոսկվա էր վերադառնում ուղղաթիռով։ Այն հանկարծ կորցրեց կառավարումը, ինչից հետո սկսեց սրընթաց կերպով կորցնել բարձրությունը և ի վերջո ընկավ։ Ուղղաթիռում չորս մարդ կար՝ Ֆյոդորովը, օդաչուն, շտուրմանը և «Աչքի միկրովիրաբուժության» աշխատակիցը, բոլորը տեղում մահացան։

Լրահոս
0