00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանները պատրաստ են գնալ Բաքու` գերիներին օգնելու. ի՞նչ է պետք դրա համար

© Sputnik / Aram NersesyanАдвокат Айк Алумян ответил в Апелляционном суде Армении (28 ноября 2018). Еревaн
Адвокат Айк Алумян ответил в Апелляционном суде Армении (28 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվել
Հայ փաստաբանները չեն բացառում, որ Բաքվում գտնվող գերիների նկատմամբ դրսևորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով արգելված վերաբերմունք։ Հայկ Ալումյանն ասաց` ինչ ճանապարհով հայ փաստաբանները կարող են գնալ Բաքու և մասնագիտական օգնություն ցուցաբերել գերիներին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Կան մեծ թվով փաստաբաններ, որոնք պատրաստակամ են գնալ Բաքու և մեր գերիներին տեղում իրավաբանական օգնություն ցույց տալ. սա իրատեսական է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը` անդրադառնալով փաստաբանների պալատի հայտարարությանը։

Փաստաբանների պալատը հունիսի 24-ին հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին։

«Հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը հայ գերիների նկատմամբ` փաստաբանների պալատը կարևորել է, որպեսզի Հայաստանից փաստաբաններ գնան, տեղում կարողանան տեսակցել և իրավաբանական օգնություն ցույց տալ նրանց։ Սա ամբողջությամբ տեղավորվում է միջազգային պայմանագրերի շրջանակներում»,–ասաց Ալումյանը։

Молоток судьи - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին

Նա կարծում է, որ Ադրբեջանի դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոց չեն կարող տրամադրել մեր գերիներին։ Հարցն այն է, որ տեղի դատավարությունները ձևական բնույթ են կրում` նախապես որոշված ակտերը լեգիտիմացնելու համար։ Ալումյանը հայտնեց` Բաքվում գտնվող մեր գերիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելը չի նշանակում Ադրբեջանի դատարաններում պաշտպանություն իրականացնել, այլ օգնություն տրամադրել` կապված Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների հետ։ Այսինքն` Բաքվում գերիներին տեսակցելու ընթացքում պետք է քննարկվի նրանց անունից ՄԻԵԴ դիմելու հնարավորությունների հարցը։

«Չենք բացառում, որ Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով արգելված վերաբերմունք` ուզում ենք տեղում տեսնել` այդպե՞ս է, թե ոչ։ Եթե հաստատվի, որ կոնվենցիայի խախտում կա, ապա պիտի քննարկենք ՄԻԵԴ դիմելու հարցը։ Այս դեպքում նախատեսված է, որ ԵԽ անդամ պետություններից մեկում փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող փաստաբանի հետ գերեվարված անձն առանձնազրույց ունենա»,–ասաց Ալոյանը։

Գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը. Տիգրան Ամբարդարյանն ասել է` ինչու

Նա հավելեց, որ որևէ պետություն իրավունք չունի խոչընդոտել, որպեսզի անձն իրավաբանական օգնություն ստանա։ Փաստաբանը նշում է` եթե Ադրբեջանը փորձի խոչընդոտել, ապա Եվրոպական կոնվենցիայի խախտման հետ «գործ կունենա»։

Բաքվում գերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց սկսելու համար նախ փաստաբանների պալատ պետք է դիմեն գերիներից մեկի հարազատը կամ հարազատները։ Ալումյանը նշում է` եթե նման ցանկություն ունեցողներ լինեն, ապա փաստաբանների պալատը պատրաստ է իր բոլոր հնարավորությունները գործի դնել։

И.о. вице-премьер Тигран Авинян общается с журналистами (23 июня 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

«Եթե դիմեն, ապա Բաքու գնալը հավանաբար 1-2 շաբաթվա հարց կլինի։ Իհարկե, առաջին անգամ է նման գործընթաց իրականացվում, գուցե ինչ-որ խոչընդոտներ լինեն, սակայն պատրաստ ենք ամեն ինչի»,–ասաց Ալումյանը։

Նա հայտնեց նաև` արդեն իսկ բազմաթիվ  փաստաբաններ են դիմում, որ պատրաստ են գործի անցնել։ Ավելին, վստահաբար Բաքու գնալու պատրաստակամություն ունեցող փաստաբանների թիվն ավելի շատ կլինի, քան դրա կարիքը։ Ի դեպ, նման պատրաստակամություն ունի ինչպես Ալումյանն ինքը, այնպես էլ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ

Լրահոս
0