00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրջ նահանջ՝ 2018 թ-ի համեմատ. ՀԱԿ-ը վերլուծել է ընտրությունները

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн
Пресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվել
ՀԱԿ-ի կարծիքով` ՀՀ իշխանությունը, չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, տապալեց նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի -Sputnik. Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները, արձանագրում է՝ իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով կիրառելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։

«Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները»,- ասված է հայտարարությունում:

Роберт Кочарян на шествии по окончании предвыборного агитационного митинга блока Айастан (18 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
«Հայաստան» դաշինքում քննարկել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները

ՀԱԿ-ի դիտարկմամբ` իշխանությունը նաև չի խորշել բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։

Տեղի ունեցածի հիմնական պատճառներից մեկը, ՀԱԿ-ի համոզմամբ,  Ընտրական և Քրեական օրենսգրքերի փոփոխությունները չընդունելն էր, որոնցով պետք է կանխվեր ֆինանսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը: Իշխանությունները, սակայն հրաժարվեցին պատրաստի նախագծերի ընդունումից ու հետաձգեցին դրանց կիրառումը։

ՀԱԿ-ը նաև նշում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործել են օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իսկ իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ են կրել։

«Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրարշավի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հավասար լուսաբանում երաշխավորելու ուղղությամբ։ Ընտրարշավի ժամանակահատվածում մասնակից քաղաքական ուժերի մի փոքր խումբ գտնվում էր ակնհայտորեն արտոնյալ կարգավիճակում։ Առնվազն երեք հեռուստաընկերություններ եթերաժամի հիմնական մասը նվիրել էին «Հայաստան» դաշինքի ընտրարշավին, ևս առնվազն երեքը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, առնվազն երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` խիստ անհավասար մրցակցային պայմանների մեջ դնելով մյուս բոլոր քաղաքական ուժերին»,- ասված է հայտարարության մեջ:

Ո՞ր դեպքում «Պատիվ ունեմ»-ը կհրաժարվի բողոքարկել ընտրությունների արդյունքները

Դրանից բացի, ՀԱԿ-ը շեշտում է, նաև իշխող ուժի կողմից սոցիալական ցանցերում ներդրված հարյուրավոր «ֆեյքերի» գոյությունը, և այն, որ իշխանությունը խախտել է նույնիսկ լռության օրվա պահանջը:

Ըստ ՀԱԿ-ի թե՛ քարոզարշավի ընթացքում և թե՛հատկապես քվեարկության օրը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը կիրառել են նաև նախորդ ռեժիմի օրոք ձևավորված «տասովշչիկների ինստիտուտը»՝տարբեր մեխանիզմների գործադրմամբ ընտրողներին հավաքագրելով ու ուղղորդելով:

«Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։ Տարբեր հաշվարկներով` ընտրացուցակներում շարունակում են ներառված լինել շուրջ 800 000՝ վաղուց արդեն Հայաստանում չբնակվող անձինք։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է Ազգային ժողովի՝ 2018 թ․ ընտրություններում։

Новые бюллетени на столе председателя избирательной комиссии на участке 29/29 (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
ԿԸՀ-ն վերահաշվարկի արդյունքներ է ներկայացրել. ձայները վերաբաշխվել են

Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90»,- նշում է ՀԱԿ-ը:

Այս և մի շարք այլ դիտարկումների արդյունքում ՀԱԿ-ը հանգում է այն եզրակացության, որ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Իսկ ՀՀ իշխանությունը, չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, տապալեց նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ինչպես է ՍԴ–ն լուծում ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերը

Լրահոս
0