00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկական շտամից պաշտպանվելու համար հինգ անգամ ավելի շատ հակամարմիններ են պետք. վարակաբան

© Photo : Facebook / Evgeny Timakov Евгений Тимаков, врач-педиатр, инфекционист и вакцинолог, главный врач медцентра «Лидер-Медицина»
Евгений Тимаков, врач-педиатр, инфекционист и вакцинолог, главный врач медцентра «Лидер-Медицина» - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվել
Բժիշկ-ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը պարզաբանել է, թե ինչու է COVID-19-ի հնդկական մանրէահիմքը (շտամը) այդքան վտանգավոր, հնարավո՞ր է արդյոք հիվանդանալ պատվաստումների ամբողջական շրջանից հետո, և թե երբ վերջնականապես կհաջողվի հաղթահարել համավարակը։

«Վարակը շատ ավելի արագ է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում էր։ Սկզբնական վիրուսները չէին կարողանում շրջանցել մեր իմունային պատնեշները։ Այո, դրանք պաթոգեն են, լուրջ հետքովիդային համախտանիշներ էին առաջացնում, բայց բնակչության մոտ 30 տոկոսն անընկալունակ էր դրանց հանդեպ. վարակի հետ շփման, անգամ հիվանդների հետ ամենասերտ շփման դեպքում նրանք չէին վարակվում։ Վիրուսին դա դուր չեկավ, և նա որոշեց ձևափոխել իր հատկությունները և սկսեց հարմարվել մեզ»,-Sputnik գործակալությանը պատմել է ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, «Лидер-медицина» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Եվգենի Տիմակովը։

Врач-инфекционист поликлиники №8 Анаит Саруханян с ампулой вакцины в руках - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Պատվաստման թվային անձնագրերը և Հայաստանի խայտառակ ցուցանիշը. կորոնավիրուսային ամառ

Նա պարզաբանել է, որ ուհանյան տիպի կորոնավիրուսը սկսել է ձևափոխվել անցած տարվա աշնանից։ Սկզբում դա առավել վտանգավոր և ագրեսիվ բրիտանական մանրէահիմքն էր, որը սկսեց տարածվել աշխարհով մեկ։ Վիրուսը բարենպաստ պայմաններում հայտնվեց։ Այնուհետև յուրաքանչյուր երկրում տարբեր մուտացիաներ սկսվեցին։

«Համաճարակաբանական նշանակալի մուտացիաներ եղել են նաև Ռուսաստանում. ի հայտ եկան սիբիրյան և հյուսիսարևմտյան շտամները։ Բայց դրանք հետագա տարածում չստացան՝ այդքան պաթոգեն չէին։ Իսկ ահա այն շտամները, որոնք հայտնվեցին տաք երկրներում՝ բրազիլականը, հարավաֆրիկյանը, հնդկականը, այնքան են ձևափոխվել, որ շատ վտանգավոր են դարձել։ Եվ հիմա ամենապաթոգեն մանրէահիմքը հնդկականն է, որն արդեն հինգ մուտացիա է ձեռք բերել»,-պարզաբանել է վարակաբանը։

Ամենասարսափելին, ըստ բժիշկ Տիմակովի, այն է, որ հնդկական շտամը սկսել է շրջանցել մարդու իմունային պատնեշները, թաքնվել դիմադրողականությունից և փոխել հիվանդության կլինիկական պատկերը: Այն սովորական շնչառական վարակ է «ձևանում», բայց շատ ավելի լուրջ գործընթացներ է առաջացնում։

Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգն է նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը

Այն հարցին, թե ինչպես կարելի է կանգնեցնել վարակը, Եվգենի Տիմակովը պատասխանեց, որ խնդիրն այդ չէ, այլ այն, որ էլ ավելի լուրջ մանրէահիմք չստանանք, որը կսկսի շրջանցել առանց այդ էլ անպատրաստ իմունային պատնեշները բնակչության կուտակման դեպքում, հատկապես իր համար հարմարավետ պայմաններում։

Акция Час Земли-2018 за рубежом - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Ինչով պատվաստվել, որ թույլ տան Հայաստանից Ֆրանսիա մեկնել. պատասխանում է դեսպանատունը

«Դրանք թույլ դիմադրողականությամբ մարդիկ են, այն մարդիկ, որոնց նա երկրորդ անգամ է վարակում, որոնք արդեն դիմադրողականություն ունեին կորոնավիրուսային վարակի դեմ։ Իսկ նա միևնույնն է` շրջանցել է այդ դիմադրողականությունը և վարակել նրանց։ Եվ մենք տեսնում ենք, որ բացի դելտա-շտամից, Հնդկաստանում ձևավորվել է նաև դելտա+ շտամը, որն ավելի ակտիվ է դարձել։ Հարցը հիմա այն չէ` ինչպես պաշտպանվել դրանից, այլ թե ինչպես առհասարակ հաղթահարել այս համավարակը, որպեսզի տարիներ շարունակ վախի մեջ չապրենք։ Դրա համար մարդկանց օրգանիզմում պետք է ակտիվ վարակը չեզոքացնող հակամարմիններ ձևավորվեն»,-համոզված է վարակաբանը։

Տիմակովը նշում է, որ COVID-19-ի հնդկական տարբերակով չվարակվելու համար օրգանիզմում պետք է նորմայից առնվազն հինգ անգամ ավելի շատ հակամարմիններ լինեն։ Եվ միաժամանակ խորհուրդ է տալիս պատվաստվել` առանց սպասելու, թե երբ հակամարմինները կսկսեն նվազել։ Նրա խոսքով՝ պատվաստվել կարելի է նաև հակամարմինների բարձր մակարդակի դեպքում. բոլոր երկրներում և բոլոր հարթակներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ դա անվտանգ է։

Եվգենի Տիմակովը հատուկ շեշտեց, որ «Սպուտնիկ V»-ն շատ արդյունավետ է, այն հակամարմինները մի քանի անգամ ավելի շատ է ավելացնում, քան հիվանդությունը տանելու դեպքում։

«Բոլոր պատվաստանյութերը, հարթակները, ոչ միայն «Սպուտնիկը», 1,3-1,5 անգամ ավելի շատ վարակը չեզոքացնող հակամարմիններ են արտադրում, քան վարակը հաղթահարածների օրգանիզմը։ Պատվաստանյութն օրգանիզմի վրա շատ ավելի արդյունավետ է ազդում»,-պարզաբանել է մասնագետը։

Սարսափելի է ոչ միայն վարակվելը, թոքերի արհեստական օդափոխության սարքի մոտ հայտնվելը, սարսափելի է նաև հետքովիդյան համախտանիշը։ 50 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ այն այս կամ այն ձևով առկա է յուրաքանչյուր երկրորդի մոտ։ Այն ազդում է արյան, արյան բջիջների վրա, էնդոթելիումի, անոթների, նյարդային համակարգի, առհասարակ բոլոր օրգանների վրա։ Այդ ամենը Covid-ն է։ Եվ դրանով չհիվանդանալու համար միակ դեղամիջոցը պատվաստանյութն է։

Министр здравоохранения Анаит Аванесян во время получения прививки (28 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում

Տիմակովը հավելել է, որ պատվաստանյութն ինքը ոչ մի վիրուս չի կրում և վարակիչ չէ շրջապատի համար: Բայց պատվաստում ստացած մարդու օրգանիզմը կարող է առաջին և երկրորդ ներարկումների միջակայքում վիրուսը չեզոքացնող հակամարմիններ չարտադրել։ Հետևաբար, նա կարող է հիվանդանալ։ Դա վերաբերում է պատվաստվածների մի մասին՝ 2-30 տոկոսին, բայց դա կարող է պատահել։

«Հիվանդանալ հնարավոր է նաև երկու պատվաստումից հետո, բայց պատվաստանյութը պաշտպանում է լուրջ բարդացումներից, հիվանդանոց ընկնելուց։ Պատվաստված մարդկանց մոտ ախտանշաններն ավելի թեթև ձևով են ընթանում, երբեմն անգամ այնպես, որ մարդն ինքն իր մոտ Covid չի էլ կասկածում,-ասում է Եվգենի Տիմակովը,-բայց դա չի նշանակում, որ օրգանիզմում վարակ չկա։ Եթե պատվաստված մարդը վարակվում է կորոնավիրուսով, շրջապատողների համար, այնուամենայնիվ, նա վտանգավոր է դառնում»։

Բժշկի խոսքով՝ Ռուսաստանն ու նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրներ խիստ հետ են մնում պատվաստման հարցում․ բնակչության 10 տոկոսից էլ պակասն են պատվաստված։

Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին

Եվգենի Տիմակովը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը հնարավոր կլինի վերջնական վերահսկողության տակ վերցնել միայն այն ժամանակ, երբ կայուն կերպով առաջնային պատվաստում կիրականացվի։ Իսկ այնուհետև վարակը չեզոքացնող հակամարմինները կպահպանենք պատվաստանյութի մեկանգամյա չափաբաժիններով։ Բայց դրա համար, նրա կարծիքով, ամենաքիչը երկու տարի կպահանջվի։

 «Վարակը պետք է վերջականապես հարմարվի մեզ, իսկ մենք լավ կոլեկտիվ իմունիտետ կձևավորենք»,-եզրափակել է բժիշկ Տիմակովը։

Լրահոս
0