00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք խրախուսում մեր ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները. Ավինյանը` Օձունի դեպքի մասին

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվել
Փոխվարչապետի պաշտոնակատարը գտնում է, որ իշխանությունը կարող է և պետք է հաշվի առնի պաշտոնյաների քաղաքական հայացքները։

ԵրԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը՝ մեկնաբանելով Լոռու մարզի Օձուն գյուղի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել` ասելով, որ Տիտանյանին ծեծել են, քանի որ չի ցանկացել թողնել իր պաշտոնը։ Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավարին և ապօրինաբար պահանջել հրաժարականի դիմում գրել: Գևորգյանի խոսքով ՝ Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, որից հետո մարզպետարանի շենքում 7-8 հոգով նրան ծեծի են ենթարկել:

Советник генерального прокурора Армении Гор Абрамян - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Օձունի համայնքապետի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան

«Միջադեպի մասին լսել եմ, սակայն մանրամասների չեմ տիրապետում: Կարող եմ միայն հաստատել բռնության անթույլատրելիության մասին դեռևս 2018 թվականին հայտարարված մեր սկզբունքը։ Եվ այդ սկզբունքը չի փոխվել», - ասաց Ավինյանը։

Խոսելով քաղաքական տարաձայնությունների պատճառով մարդկանց պաշտոններից հեռացնելու մասին՝ Ավինյանն ընդգծել է, որ կարևոր է առաջին հերթին հասկանալ, թե ինչ քաղաքական հայացքներով մարդիկ որ պաշտոններին պետք է հավակնեն։

«Կան պաշտոններ, որոնք պետք է զբաղեցնեն իշխող քաղաքական ուժի հետ նման հայացքներ ունեցող մարդիկ՝ ընդհանուր քաղաքական տրամաբանությունը պահելու համար։ Եթե խոսքը քաղծառայողների մասին է, ապա նրանք անձեռնմխելի են` չնայած քաղաքական հայացքներին, քանի որ ընտրությունը կատարվում է պրոֆեսիոնալիզմի հիման վրա: Իսկ եթե խոսքը քաղաքական պաշտոնների մասին է, ապա այստեղ քաղաքական հայացքներն առանցքային նշանակություն ունեն։ Ես նորից եմ ասում՝ մենք հանդուրժող ենք քաղաքական այլ հայացքներ ունեցողների նկատմամբ, մենք հանդուրժող չենք հանցագործությունների նկատմամբ։ Որոշ մարդիկ սխալմամբ փորձում են ներկայացնել հակառակը, երբ մենք իրականում հանցագործության դեմ ենք անհանդուրժող», - ասաց նա։

Բռնության սպառնալիք` զուգորդված բացառիկ ցինիզմով. ինչու է ձերբակալվել «Մանախը»

Նշենք, որ դեռ ընտրությունների օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ակնարկել էր տեղական ինքնակառավարման մարմիններում կադրային զտումների մասին։ Նրա խոսքով՝ բոլոր այն համայնքապետները, քաղաքապետները, որոնք առաջադրվել են ընդդիմադիր ցուցակներով, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։

Լրահոս
0