00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Չարչյանը կկալանավորվի. դատարանը որոշում կայացրեց

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Չարչյան
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվել
Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Այդ մասին հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Դատավորը, փաստորեն, բավարարեց գործով քննիչի` Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։

Директор медцентра Измирлян Армен Чарчян на армяно-российском форуме по здравоохранению (21 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Սա ուղղորդում չէ, ռեպրեսիա չի լինելու․ հրապարակվել է Արմեն Չարչյանի ելույթի տեսագրությունը

«Դատարանը գտել է, որ Չարչյանի` քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում ռիսկը բարձր է։ Միանշանակ հնգօրյա ժամկետում այն բողոքարկելու ենք, քանի որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է։ Նման որոշմամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,–ասաց փաստաբանը։

Ալեքսանյանի խոսքով` ցուցմունքները, որոնք ներկայացնում է վարույթն իրականացնող մարմինը, որով իբրև թե հիմնավորվում էր կասկածը, հակառակը, դրանցով ավելի շատ հերքվում է հիմնավոր կասկածը։ Այսինքն, ըստ դատարանի` ազատության մեջ գտնվելու պարագում Չարչյանը կարող է ազդել ցուցմունք տվածների վրա, սակայն, ըստ պաշտպանի, ուշագրավը հենց այն է, որ ցուցմունքները պաշտպանողական բնույթի են, հօգուտ իրենց։

Ալեքսանյանը հայտնեց, որ Չարչյանը չի ներկայացել դատարան, քանի որ որոշակի առողջական խնդիրներ ունի. պաշտպանները դեռևս նրա հետ կապ չեն հաստատել։ Նրա խոսքով` Չարչյանը 2 օր է, ինչ ազատության մեջ է, և եթե որևէ մեկի կարծիքի վրա խոչընդոտելու ցանկություն ունենար, ապա դա այս ընթացքում էլ կարող էր անել։

Ի դեպ, դատարանը մասնակի է բավարարել քննիչի միջնորդությունը, այսինքն` նրան 2-ի փոխարեն մեկ ամսով են կալանավորել։
Դատարանի բակում Չարչյանի գործընկերներն էին հավաքվել, որոնցից մեկն ասաց, որ վաղվանից հրաժարվելու են բուժել որևէ մեկին։ Հարցին, թե գործադո՞ւլ են պատրաստվում անել, պատասխանեցին, որ կորոշեն ու կհայտարարեն այդ մասին։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Լրահոս
0